Ամոլի Լարիջանի.«Իրանի Իսլամական Հանրապետության համակարգը տարածաշրջանում եզակի է»
https://parstoday.ir/hy/news/iran-i95943-Ամոլի_Լարիջանի._Իրանի_Իսլամական_Հանրապետության_համակարգը_տարածաշրջանում_եզակի_է
Նշելով, որ ԱՄՆ-ն ձգտում է Իրանի իսլամական հանրապետության համակարգի փլուզմանը, Իրանի դատական իշխանության ղեկավարը հստակեցրել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը հզոր համակարգ է, ունի շատ մեծ, այդ թվում մարդկային ներուժ: Իրանը եզակի է տարածաշրջանում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 22, 2018 15:26 Asia/Tehran
  • Ամոլի Լարիջանի.«Իրանի Իսլամական Հանրապետության համակարգը տարածաշրջանում եզակի է»

Նշելով, որ ԱՄՆ-ն ձգտում է Իրանի իսլամական հանրապետության համակարգի փլուզմանը, Իրանի դատական իշխանության ղեկավարը հստակեցրել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը հզոր համակարգ է, ունի շատ մեծ, այդ թվում մարդկային ներուժ: Իրանը եզակի է տարածաշրջանում»:

Նշելով, որ Իրանն առավել քան երբևէ հզոր ներկայություն ունի տարածաշրջանում ու միջազգային բեմում, Այաթոլլահ Սադեղ Ամոլի Լարիջանին հստակեցրել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունն այսօր տարածաշրջանում իշխող ուժ է և ամենայն հզորությամբ ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին դուրս մղեց տարածաշրջանից»:

Իրանի դատական իշխանության ղեկավարը հավելել է. «Ամերիկացիները արևմտյան Ասիայում 7 տրիլիոն ծախսել են, որպեսզի Իսրայելն ապահով ներկայացնեն, բայց հակառակ նրանց ցանկության, այն համարվում է աշխարհի ամենաանապահով տարածքներից մեկը»:

Ամոլի Լարիջանին ընդգծել է.«Չնայած ԱՄՆ-ի նախագահի ու նրա տարածաշրջանային  դաշնակիցների ենթադրություններին, ԻԻՀ դեմ ճնշումները միավորել են Իրանի ժողովրդին»: