Լարիջանի.«Եվրոպացիների առաջարկների մանրամասները պետք է դառնան աշխատանքային օրակարգ»
https://parstoday.ir/hy/news/iran-i96087-Լարիջանի._Եվրոպացիների_առաջարկների_մանրամասները_պետք_է_դառնան_աշխատանքային_օրակարգ
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Եվրոպացիներն Իրանի հետ բանակցություններում առաջարկներ են ներկայացրել նավթի վաճառքի, բանկային հարցերի և արտահանումների վերաբերյալ, որոնց մանրամասները պետք է դառնան աշխատանքային օրակարգ, այդ իսկ պատճառով բանակցությունները շարունակվում են»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2018 12:42 Asia/Tehran
  • Լարիջանի.«Եվրոպացիների առաջարկների մանրամասները պետք է դառնան աշխատանքային օրակարգ»

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Եվրոպացիներն Իրանի հետ բանակցություններում առաջարկներ են ներկայացրել նավթի վաճառքի, բանկային հարցերի և արտահանումների վերաբերյալ, որոնց մանրամասները պետք է դառնան աշխատանքային օրակարգ, այդ իսկ պատճառով բանակցությունները շարունակվում են»:

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին հինգշաբթի օրը Ղոմում նշելով ,որ  եվրոպացիների առաջարկները տրամաբանական են, հավէլել է.«Իրանի ԱԳ նախարարության միջոցով հետևում ենք եվրոպացիների հետ բանակցություններին, և շուտով եվրոպացիների առաջարկները կդառնան որոշակի օրակարգ և դրանց վերաբերյալ որոշում կայացնելու փուլն կսկսվի»:

Լարիջանին հավելել է.«Նախատեսվել է, որ եվրոպացիները Եվրամիությունում օրենքներ սահմանեն ,որպեսզի ԱՄՆ-ի պատժամիջոցների առկայությամբ հանդերձ, գործարարների աշխատանքի ու առևտրի ընթացքը հեշտացվի: Իհարկե այս կապակցությամբ բանակցություններ են ընթանում»: