Իրանի ներկայացուցիչը դարձել է թենիսի միջազգային երիտասարդական մրցաշարի չեմպիոն
https://parstoday.ir/hy/news/iran-i96201-Իրանի_ներկայացուցիչը_դարձել_է_թենիսի_միջազգային_երիտասարդական_մրցաշարի_չեմպիոն
Իրանի ներկայացուցիչ Սինա Մողիմին դարձավ թենիսի միջազգային երիտասարդական մրցաշարի չեմպիոն:Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 29, 2018 17:41 Asia/Tehran
  • Իրանի ներկայացուցիչը դարձել է թենիսի միջազգային երիտասարդական  մրցաշարի չեմպիոն

Իրանի ներկայացուցիչ Սինա Մողիմին դարձավ թենիսի միջազգային երիտասարդական մրցաշարի չեմպիոն:Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Հուլիսի 29-ին Հայաստանում անցկացվեց աշխարհի երիտասարդների թենիսի միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլը, որի արդյունքում Իրանի ներկայացուցիչը հաղթեց հյուրընկալող թիմի մարզիկին և որպես առաջին իրանցի թենիսիստ արտերկրում տեղի ունեցած մրցաշարում նվաճեց չեմպիոնի կոչումը:

Երրորդ  տեղը զբաղեցրին Ռուսաստանի և Շվեդիայի թենիսիստները:

Աշխարհի երիտասարդների թենիսի միջազգային մրցաշարին մասնակցել էին 32 թենիսիստներ Իրանից, Ռուսաստանից, Բրիտանիայից, Հայաստանից, Շվեդիայից, Նորվեգիայից, Հունաստանից, Բուլղարիայից, Լիբանանից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Շվեյցարիայից, Ղազախստանից, Նիդերլանդներից, Ավստրիայից, Թուրքիայից, Սլովակիայից  և  Բելառուսից: