Մարդու իրավունքները ոտնահարող ԱՄՆ-ն իրավունք չունի դատել այլ երկրներին. Ղասեմի
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը դատապարտելով ԱՄՆ-ում կրոնական ազատությունների համաժողովին մասնակցած ԱԳ նախարարների հակաիրան հաղորդագրությունն ասել է. «ԱՄՆ-ն և մարդու տարրական իրավունքները ոտնահարողներն այն դիրքում չեն, որ կարողանան այլ երկրների մասին միակողմանի ու կողմնորոշված գնահատականներ տալ»:
Վաշինգտոնը հուլիսի 24-ից 26-ը հյուրընկալեց «Կրոնների ազատության համաժողով» անվամբ աշխարհի որոշ երկրների ու ռեժիմների ԱԳ նախարարների համաժողովը, որին մասնակցողներն Իրանին մեղադրեցին կրոնական ազատությունները ոտնահարելու մեջ:
Բահրամ Ղասեմին երկուշաբթի օրը նշել է, որ այս համաժողովին մասնակցած մի քանի երկրներ ու ռեժիմներ իրենց միջազգային հանրության ներկայացուցիչ են անվանել: Նա ասել է. «Նրանց ամփոփիչ հաղորդագրությունը միջամտություն է համարվում Իրանի ներքին հարցերին, ինչը հիմնված է անիրական, սխալ ու կողմնորոշված տեղեկությունների վրա»:
«Իրանի պատմությունը տարբեր կրոնների համակեցության ականատեսն ու վկան է եղել և այսօր էլ աստվածային բոլոր կրոններ Իրանում քաղաքացիական բոլոր իրավունքների տերը լինելով, ներկա են իսլամական խորհրդարանում ու այլ կառույցներում»,-հայտարարել է Ղասեմին, հիշեցնելով ԻԻՀ-ի սահմանադրության առաջադեմ սկզբունքներն ու կրոնական փոքրամասնությունների իրավունքների մասին Իրանի համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի վերջին որոշումը:
«Կրոնական ու ազգային բնույթի բռնություններն ու հակամարտություններն արևմտյան երկրներից են փոխանցվել Ասիայի արևմտյան տարածաշրջան, ինչը որոշ ժամանակահատվածներում հանգեցրել է մարդկային աղետների»,-եզրակացրել է Իրանի ԱԳ նախարարության խոսնակը: