ԻԻՀ-ի քաղաքականոթյունը հիմնված է երկխոսության ու համագործակցության վրա. Ղասեմի
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է. «ԻԻՀ-ի քաղաքականոթյունը հիմնված է երկխոսության ու համագործակցության վրա, ինչը պահանջում է փոխադարձ հարգանք և միջազգային պարտավորությունների հանդեպ հավատարմություն»:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին, անդրադառնալով առանց նախապայմանի Իրանի հետ բանակցության պատրաստակամության մասին ԱՄՆ նախագահի նոր հայտարարությանը, հավելել է. «Այն որ ԱՄՆ նախագահը փոխելով իր հռետորաբանությունը որոշել է հրաժարվել Իրանի ժողովրդի դեմ սպառնալիք հնչեցնելուց, վկայում է անօգուտ հռետորաբանությունից նրա ապրած հիասթափության մասին, թեև Թրամփի արտահայտություններին հաջորդած այդ երկրի պետքարտուղարի արտահայտություններն ապացուցեցին ԱՄՆ արտաքին քաղաքականության մոլորվածությունն ու անորոշությունը»:
«Իրանի հետ բանակցության համար Թրամփի առաջարկը ներկայացվում է այն պայմաններում, երբ ԱՄՆ վարչակազմն առանց որևէ պատճառաբանության ու հակառակ միջազգային բոլոր չափանիշների, լքել է ՀԳՀԾ-ն և կրկին Իրանի ժողովրդին պարտադրել է իր անարդար պատժամիջոցները»,-հայտարարել է Ղասեմին:
«ԻԻՀ-ն գործնականում ապացուցել է, որ երկխոսության ու տրամաբանության կողմնակից է ու եթե որևէ պարտավորություն ստանձնի, հավատարիմ կմնա դրան»,-եզրակացրել է Իրանի արտաքին դիվանագիտության խոսնակը: