Զարիֆը հանդիպել է Ֆիլիպինների, Թուրքիայի ու Ճապոնիայի ԱԳ նախարարների հետ
(last modified Thu, 02 Aug 2018 06:48:20 GMT )
Օգոստոս 02, 2018 11:18 Asia/Tehran
  • Զարիֆը հանդիպել է Ֆիլիպինների, Թուրքիայի ու Ճապոնիայի ԱԳ նախարարների հետ

Սինգապուրում անցկացվող Հարավարեւելյան Ասիայի միության անդամ երկրների ԱԳ նախարարների 51-րդ նստաշարջանին առնթեր Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է անդամ երկրների որոշ ԱԳ նախարարների հետ:

Հինգշաբթի օրը Սինգապուրի վարչապետ Լի Հսին Լունգի հետ հանսիպումից բացի, ԱԳ նախարար Զարիֆը առնաձին հանդիպումներ է ունեցել Ֆիլիպինների, Թուրքիայի ու Ճապոնիայի ԱԳ նախարարների հետ:

Հանդիպումների ընթացքում կողմերը զրուցել են երկկողմ հարաբերությունների, ՀԳՀԾ-ի ու տարածաշրջանային կարևոր խնդիրների շուրջ:

Նախատեսված է, որ այսօր երեկոյան Զարիֆը առանձին հանդիպումներ ունենա Մալայզիայի, Ինդոնեզիայի և ՌԴ-ի ԱԳ նախարարների հետ:

ASEAN միության անդամներն են Մալայզիան, Ինդոնեզիան, Թաիլանդը, Վիետնամը, Կամբոջան, Ֆիլիպինները, Սինգապուրը, Մյանման, Լաոսը եւ Բրունեյը:

Իրանի ԱԳ նախարարի Սինգապուր կատարած այցի ընթացքում Իրանն ու Հարավարևելյան Ասիայի միությունը բարեկամության պայմանագիր են ստորագրելու: