Ամերիկացիների դիրքորոշումները հակասական են. Ֆալահաթփիշե
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահը նկատելով, որ ամերիկացիների դիրքորոշումները հակասական են ասաց. «Հնարավոր չէ բանակցել սեփական խոստումները չիրականացնող ԱՄՆ-ի կառավարության հետ»:
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Հեշմաթոլլահ Ֆալահաթփիշեն հինգշաբթի օրը «Ալ-Ալամ» հեռուստատեսությանը տված հարցազրույցում Իրանի ու ԱՄՆ-ի ուղղակի բանակցության հնարավորության մասին ասաց. «Երբ որոշված է լինում դիվանագիտական մեթոդներ կիրառել անհրաժեշտ են լինում մի քանի տարրական քայլեր, որպեսզի բանակցող երկիրը վստահություն ձեռք բերի դիմացի կողմի անկեղծության հանդեպ, սակայն Իրանի հետ բանակցության հարցով ԱՄՆ-ն մինչ օրս բազմաթիվ խոստումներ է դրժել»:
«Իրանի կողմնորոշումը համագործակցության ու լարվածության վերացման ձգտող կողմնորոշում է, բայց եթե հանկարծ Իրանին հարված հասցվի, Իրանը դիմակայման համար կօգտվի իր ռազմավարական ու հրթիռային բոլոր հնարավորություններից». հայտարարեց Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահն, անդրադառնալով լարվածությունների սրման դեպքում Հորմոզի նեղուցը փակվելու հնարավորությանը: