Գերմանիան կարևորում է Իրանի հետ առևտրական համագործակցությունների երաշխավորումը
https://parstoday.ir/hy/news/iran-i96540-Գերմանիան_կարևորում_է_Իրանի_հետ_առևտրական_համագործակցությունների_երաշխավորումը
Գերմանիայի կառավարությունը հայտարարել է.«Շարունակելու ենք երաշխիքներ տալ այն ընկերություններին, որոնք կշարունակեն համագորակցել Իրանի հետ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 06, 2018 12:28 Asia/Tehran
  • Գերմանիան կարևորում է Իրանի հետ առևտրական համագործակցությունների երաշխավորումը

Գերմանիայի կառավարությունը հայտարարել է.«Շարունակելու ենք երաշխիքներ տալ այն ընկերություններին, որոնք կշարունակեն համագորակցել Իրանի հետ»:

Ռոյտերսի հաղորդմամբ, երկուշաբթի օրը Գերմանիայի էկոնիմիկայի նախարարությունը հայտարարել է.«Այս երկիրը շարունակելու է երաշխիքներ տալ այն ընկերություններին, որոնք դեռևս Իրան են արտահանում ապրանքներ կամ էլ Իրանում ներդրումներ են կատարում»:

Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության մեջ ասված է.« Գերմանական ընկերություններին Վաշինգտոնի հակաիրանական շրջափակումներից  ազտելու համար շարունակելու ենք բանակցությունները ԱՄՆ-ի հետ»:

Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը հավելել է.«Այս նախարարությունը շարունակելու է երաշխիքներ տալ այն աընկերություններին, որոնք համագործակցում են Իրանի հետ»:

Միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո ԻԻՀ-ն համաձայնության մյուս կողմերին առիթ էր տվել, որպեսզի ՀԳՀԾ-ում Իրանի շահերը ապահովելու համար մեխանիզմներ ներկայացնեն: