ԻԻՀ-ի դեմ ԱՄՆ-ի թշնամական վերաբերմունքն անպատասխան չի մնա. Լառիջանի
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասաց. «ԻԻՀ-ի դեմ ԱՄՆ-ի թշնամական վերաբերմունքն անպատասխան չի մնա»:
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին երեքշաբթի օրը Թեհրանում Նորվեգիայի դեսպան Լարս Նորդոմի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի ու անօրինական հրաժարումից հետո Իրանի հետ ԵՄ ղեկավարների կապերին, հավելել է. «ԵՄ-ն խնդրեց, որ Իրանն ԱՄՆ-ի պես չվարվի և համագործակցության առիթ տրվի»:
«ԻԻՀ-ն հակամարտության մեջ է ԱՄՆ-ի հետ և անհրաժեշտ պահին պատասխան կտա այդ երկրի պետայրերի, այդ թվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերմունքին». հայտարարեց Լարիջանին նկատելով, որ Իրանն ունի համակիրներ, որոնք պատրաստ են այլ ձևերով շարունակել Իրանի հետ համագործակցությունը»:
Իրանում Նորվեգիայի դեսպան Լարս Նորդոմն ընդգծելով Իրանին ՀԳՀԾ-ում պահպանելու ուղղությամբ Նորվեգիայի ջանքերին, ասաց. «Տնտեսական ու բիզնես ոլորտներում Իրանի հետ Նորվեգիայի համագործակցությունը շարունակվելու է»: