Ասիական խաղերում իրանցի ծանրամարտիկը 94 կգ քաշային կարգում ոսկե մեդալ է նվաճել
Օգոստոս 25, 2018 17:36 Asia/Tehran
Ինդոնեզիայի 2018 թ. ասիական մրցաշարի 94 կգ քաշային կարգում, իրանցի ծանրամարտիկ Սոհրաբ Մորադին նվաճելով ոսկե մեդալ, նոր ռեկորդ է սահմանել:
Ինդոնեզիայի 2018 թվականի ասիական խաղերում Սոհրաբ Մորադին հավաքելով 189 կգ, 19 տարի անց նոր ռեկորդ է սահմանել աշխարհում:
Նախորդ ռեկորդակիրը եղել է հույն ծանրամարտիկը, ով այդ ռեկորդին արժանացել էր 1999 թ. Աթենքում անցկացված մրցաշարում: Նա հավաքել էր 188 կգ:
Երկամարտի 410 կգ արդյունքով Մորադին արժանացել է ոսկե մեդալի:
Իրանի մարզական խումբը մինչ այսօր նվաճել է 13 ոսկե, 11 արծաթե և 8 բրոնզե մեդալ:
Ընդհանուր 32 մեդալներով, Իրանցի մարզիկները Ջակարտայի 2018 թվականի ասիական խաղերի մրցաշարում զբաղեցրել են 4-րդ հորիզոնականը:
Պիտակ