Զարիֆի կտրուկ պատասխանը Սիոնիստական ռեժիմի սպառնալիքին
ԻԻՀ ԱԳ նախարարն Իրանի դեմ Սիոնիստական ռեժիմի վարչապետի սպառնալիքը լկտիության աշխարհում անամոթության սահմանների հատում է որակել:
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը չորեքշաբթի գիշեր «Թուիթեր»-ում կատարած գրառման մեջ նշել է, «Սիոնիստական ռեժիմի վարչապետը հայտարարել է ամբողջ կարողությամբ հարվածելու է Իրանի միջուկային կառույցներին»: Նրա խոսքերով. «Իրանը որպես միջուկային զենքից զերծ երկիր, ատոմային ոչնչացման ենթարկվելու սպառնալիք է ստանում միջուկային զենքի արտադրության կառույցներ ունեցող ռազմամոլ մի երկիրի կողմից: Դա նշանակում է լկտիության աշխարհում հատել անամոթության սահմանները»:
Սիոնիստական ռեժիմի վարչապետն այն պայմաններում է հարձակմամբ սպառնացել Իրանին, երբ 2006 թվականին՝ 33-օրյա պատերազմի ժամանակ Լիբանանի Հեզբոլլահ շարժման դիմաց այդ ռեժիմի բանակը խայտառակ պարտություն կրեց: