Սիրիայի վերակառուցումը լավ առիթ է իրանական ընկերությունների համար. Զարիֆ
https://parstoday.ir/hy/news/iran-i97729-Սիրիայի_վերակառուցումը_լավ_առիթ_է_իրանական_ընկերությունների_համար._Զարիֆ
«Սիրիայի ու Իրաքի վերակառուցումն իրանական ընկերությունների ներկայության համար լավ առիթ է»: հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 05, 2018 06:55 Asia/Tehran

«Սիրիայի ու Իրաքի վերակառուցումն իրանական ընկերությունների ներկայության համար լավ առիթ է»: հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարը:

«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հավելել է. «Իրաքի ու Սիրիայի վերակառուցումը տեխնիկական ու ինժիներական ծառայությունների արտահանման և իրանցիների զբաղվածության համար հարմար առիթ և երկու կողմի համար հաղթանակ է համարվում»:

Զարիֆն անդրադառնալով Սիրիայի կապակցությամբ Թուիթերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին գրառմանն, ասել է. «Թրամփը լավ վիճակում չի գտնվում և դժբախտաբար ցանկանում է այդ վիճակը փոխարինել Սիրիայի ժողովրդի դեմ ռազմական քայլով»:

«Ամերիկացիները ծայրահեղականության ու ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում այնքան էլ լավ վկայական չեն արձանագրել»,-նկատել է Զարիֆը:

Զարիֆն անդրադարձել է նաև Բրիտանիայի ԱԳ նախարարի տեղակալ Ալիսթեր Բերթի հետ վերջին հանդիպմանն, ասելով. «Երկու երկրները հերթական հանդիպումներն են անցկացնում և  այդ երկխոսությունների ընթացքում երկու երկրի ԱԳ նախարարների տեղակալները հանդիպում են Լոնդոնում կամ Թեհրանում»:

«Եվրոպացիները պիտի գործադրեն 4+1 ձևաչափի շրջանակներում եվրոպական երեք երկրների ԱԳ նախարարների ստանձնած պարտավորությունները»,-հույս է հայտնել ԻԻՀ ԱԳ նախարարը: