Իրանի ներկայացուցիչների հաջողությունը ժայռամագլցման համաշխարհային մրցաշարում
Ժայռամագլցման համաշխարհային մրցաշարում Իրանի ներկայացուցիչները շահեցին երկու ոսկե և մեկ բրոնզե մեդալներ:
Ավստրիայում ընթացող ժայռամագլցման համաշխարհային առաջնության մրցաշարում իրանցի ժայռամագլցող Ռեզա Ալիփուրը «արագություն» բաժնում 5,63 վայրկյան ռեկորդ սահմանելով տիրացավ աշխարհի չեմպիոնի կոչումին:
Այս մրցաշարին մասնակցող Ֆրանսիայի ու Ռուսաստանի ներկայացուցիչները զբաղեցրել են երկրորդ և երրորդ հորիզոնականները:
Միաժամանակ Ֆրանսիայի հյուրընկալությամբ կայացել է հաշմանդամների ժայռամագլցման համաշխարհային առաջնությունը, որի ընթացքում Իրանի ներկայացուցիչներ Բեհնամ Խալաջին և Ամիր Սաբզին համապատասխանաբար արժանացել են ոսկե և բրոնզե մեդալների: Գերմանիայի ու Ֆրանսիայի ներկայացուցիչները կանգնեցին երկրորդ և չորրորդ տեղերում: