ՕՊԵԿ-ում ԻԻՀ ներկայացուցիչը քննադատել է կազմակերպության որոշ երկրներին
https://parstoday.ir/hy/news/iran-i98210-ՕՊԵԿ_ում_ԻԻՀ_ներկայացուցիչը_քննադատել_է_կազմակերպության_որոշ_երկրներին
ՕՊԵԿ-ում Իրանի ներկայացուցիչը քննադատել է ՌԴ-ի և Սաուդյան Արաբիայի նավթային քաղաքականությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 16, 2018 16:19 Asia/Tehran
  • ՕՊԵԿ-ում ԻԻՀ ներկայացուցիչը  քննադատել է կազմակերպության որոշ երկրներին

ՕՊԵԿ-ում Իրանի ներկայացուցիչը քննադատել է ՌԴ-ի և Սաուդյան Արաբիայի նավթային քաղաքականությունը:

ՕՊԵԿ-ում Իրանի ներկայացուցիչ Հոսեյն Քազեմփուր Արդեբիլին ասել է. «Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան, ավելացնելով նավթի արդյունահանման ծավալները, ողջունում են Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից կիրառված նավթային պատժամիջոցները»:

ՕՊԵԿ-ում Իրանի ներկայացուցիչը հայտարարել է, որ ի տարբերություն Իրանի, որը փորձում է կայունացնել նավթային շուկան եւ սպառողներին ապահովել էներգիայով, Սաուդյան Արաբիան եւ Ռուսաստանը ողջունել են OPEC- ի անդամ երկրի բոյկոտը:

Քազեմփուր Արեդեբիլիի խոսքերով, մի կողմից, Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան փորձում են շուկայի հավասարակշռման պատրվակով փոխարինել Իրանի  նավթի մասնաբաժինը համաշխարհային շուկայում, իսկ մյուս կողմից` ՕՊԵԿ-ի որոշ անդամներ ԱՄՆ-ի կողքին ձգտում են հարված հասցնել կազմակերպության որոշ  հիմնադիր անդամ երկրներին:

ՕՊԵԿ-ում Իրանի ներկայացուցիչը, քննադատելով Սաուդյան Արաբիաին և Արաբալան Միացյալ Էմիրություններին, հավելել է.«Արաբիան և ԱՄԷ-ն OPEC- ը դարձրել են Միացյալ Նահանգների գործիքը»: