ՄԱԿ-ին հղած նոտայում Իրանը դատապարտել է Բենիամին Նեթանյահուի հայտարարությունը
ԻԻՀ-ն ՄԱԿ-ին կոչ արեց դատապարտել ավելի վաղ Սիոնիստական ռեժիմի վարչապետի կողմից ԻԻՀ-ի դեմ հնչեցված սպառնալիքը:
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ԱԽ-ին հղած նոտաներում գրել է. «Վերջին օրերին Իրանի դեմ հնչեցված Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունը լուրջ սպառնալիք է համարվում միջազգային խաղաղության ու անվտանգության համար»:
Այս նոտայում ոտնձգության, բռնազավթման, ռազմական քայլերի, պետական ահաբեկչության և միջազգային այլ ոճրագործությունների երկար անցյալ ունեցող ռեժիմի միջուկային սպառազինության տիրապետելը լրջագույն սպառնալիք է համարվել տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության դեմ և միջազգային հանրությանը կոչ է արվել քննադատել Սիոնիստական ռեժիմի միջուկային սպառնալիքների և սանձարձակ քայլերը և պարտադրել հարգել միջազգային օրենքներն ու ՄԱԿ-ի կանոնադրությունը:
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ԱԽ-ին հղած նոտայում նշելով, որ Իրանը մասսայական կոտորածի և քիմիական զենքի զոհ է համարվում, ընդգծել է. «ՄԱԿ-ի անդամները ոչ միայն չպիտի անտեսեն Իսրայելի ռեժիմի վարչապետի միջուկային սպառնալիքը, այլև նրա միջուկային սպառազինության ոչնչացման մասին վստահանալու ուղղությամբ կտրուկ քայլեր պիտի ձեռնարկեն»:
ԻԻՀ-ի նոտան հրապարակվելու է որպես ՄԱԿ-ի ԱԽ-ի և ԳԱ-ի փաստաթուղթ: