ԱՄՆ-ի դեսպանատան փոխադրումը Ղոդս հակասում է միջազգային օրենքներին. Դեհղանի
ԻԻՀ ԱԳ նախարարի իրավական ու միջազգային հարցեր տեղակալը նշել է, որ ԱՄՆ-ի դեսպանատան Ղոդս փոխադրվելն ու այդ քաղաքի որպես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչվելը հակասում են միջազգային օրենքներին: Նա հավելել է. «Այս քայլը կարող է խռովության մատնել տարածաշրջանը»:
ԻՌՆԱ-ի կիրակի օրը կատարած հաղորդման համաձայն, Ղոլամհոսեյն Դեհղանին ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանին առընթեր Իսլամական համագործակցության կազմակերպության գործադիր կոմիտեի նիստում Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի քայլը և այդ երկրի դեսպանատան փոխադրումը Ղոդս, միջազգային իրավունքի ու ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի, նաև Պաղեստինի ժողովրդի հիմնարար իրավունքների ոտնահարում է համարել:
Դեհղանին նշել է, որ ԱՄՆ-ի դեսպանատան փոխադրումը Ղոդս ծանր հետևանքներ է ունենալու: Նրա խոսքերով. «ԱՄՆ վարչակազմը պիտի ստանձնի վերջին տասնամյակներում Սիոնիստական ռեժիմին պաշտպանելու և Պաղեստինի ժողովրդի դեմ այդ ռեժիմի ոճրագործությունները հովանավորելու պատասխանատվությունը»:
ԻԻՀ ԱԳ նախարարի իրավական հարցերով տեղակալը, հիշեցնելով Պաղեստինի ժողովրդի հանդեպ Իսլամական համագործակցության կազմակերպության ծանր պատասխանատվությունը, կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկել՝ Սիոնիստական ռեժիմին պարտադրելու դադարեցնել Պաղեստինի ժողովրդի և մասնավորապես Գազայի հատվածի բնակիչների դեմ ոճրագործությունները:
Դեհղանին խստորեն դատապարտել է պաղեստինցիների «Վերադարձի իրավունք» խաղաղ երթի դեմ Սիոնիստական ռեժիմի ռազմական քայլերը:
Մարտի 30-ից ի վեր, այս երթի ընթացքում իսրայելցի զորայինները սպանել են ավելի քան 190 և վիրավորվել են շուրջ 20 հազար պաղեստինցիների:
ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալը վերջում հայտնել է արդարության և Պաղեստինի ժողովրդի անվիճելի իրավունքների, այդ թվում ինքնորոշման և Երուսաղեմը մայրաքաղաք ունենալով պետություն հիմնելու իրավունքի իրագործման ճամբին մղվող արդար պայքարում Պաղեստինի քաջարի ժողովրդի հանդեպ ԻԻՀ-ի մշտական զորակցությունը: