Ղասեմին արձագանքել է Բահրեյնի ու Էմիրությունների ԱԳ նախարարների անհիմն հայտարարություններին
(last modified Mon, 01 Oct 2018 00:18:41 GMT )
Հոկտեմբեր 01, 2018 03:48 Asia/Tehran
  • Ղասեմին արձագանքել է Բահրեյնի ու Էմիրությունների ԱԳ նախարարների անհիմն հայտարարություններին

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն արձագանքել է ՄԱԿ-ի ԳԱ-ի ամբիոնից Իրանի դեմ հնչեցված Բահրեյնի ու Էմիրությունների ԱԳ նախարարների անհիմն հայտարարություններին:

ԻՌՆԱ-ի կիրակի օրը կատարած հաղորդման համաձայն, Բահրամ Ղասեմին պատասխանելով Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանի ընթացքում Իրանի դեմ Բահրեյնի ու Էմիրությունների ԱԳ նախարարների կրկնված հայտարարություններին, դրաց անարժեք, անհիմն և նրանց ցնորած մտքի ադյունք է որակել և ընդգծել.  «Այլ երկրների ներքին հարցերին միջամտությունը երբեք չի եղել ու չի լինելու Իրանի քաղաքականությունը»:

«ԻԻՀ-ն իր արտաքին քաղաքականության գլխավոր գերակայությունը մշտապես համարել է փոխադարձ հարգանքի և բարի-դրացիության սկզբունքի վրա հիմնված հարևանության քաղաքականությունը»,-հավելել է ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը:

«Բահրեյնի, Էմիրությունների և Արաբիայի ԱԳ նախարարների համընթացությունը Սիոնիստական ռեժիմի  հակաիրանական ու ռազմատենչ քաղաքականություններին ու կողմնորոշումներին, միայն օրականություն է փոխանցելու այդ ռեժիմի ոճրագործություններին ու հրահրած տարաձայնություններին և հեղինակազրկելու է այդ երկրներին»,-ընդգծել է Բահրամ Ղասեմին:

Ղասեմին Էմիրությունների և Բահրեյնի իշխանություններին հորդորել է հրաժարվել թելադրված և տարածաշրջանի ու իսլամ աշխարհի երկրների շահերին հակասող քաղաքականություններին կուրորեն հետևելուց և ԻԻՀ-ի դեմ ամենօրյա անհիմն ու անօգուտ մեղադրանքներ ուղղելու փոխարեն խորհել տարածաշրջանային անվտանգության, կայունության ու համագործակցության ապահովման և տարածաշրջանում լարվածությունների ու թյուրիմացությունների մեղմացմանն ուղղված Թեհրանի նախաձեռնությունների մասին: