Իրանահայերի խաղաղ համակեցությունն ակնհայտ է մուսուլմանների մեջ նրանց հասարակական ակտիվությամբ
Իրանի իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր դոկտ. Կարեն Խանլարյանը, Դանիայի դեսպան Դենի Աննանի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Դարերի ընթացքում Իրանահայության խաղաղ համակեցությունն արտահայտվել է ոչ միայն նրանց ֆիզիկական ներկայությամբ, այլ մուսուլմանների մեջ նրանց հասարակական ակտիվությամբ»:
Դոկտ. Կարեն Խանլարյանն անդրադառնալով Իրանում աստվածային կրոնների խաղաղ համակեցության պատճառներին, ասել է. «Շիիզմն աշխարհի բոլոր կողմերում աստվածային մյուս կրոնների հետ խաղաղ համակեցություն ունի»:
Իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավորը հավելել է. «Հայ համայնքն Իրանում, Սիրիայում ու Լիբանանում չափազանց ակտիվ է, ինչը սերում է դրա համար հիմք ստեղծած շիա իմամների գաղափարներից»:
«Իսլամական հեղափոխությանը հաջորդած Իրանում աստվածային կրոնների միջև երկխոսությունն ամրապնդվեց և այդ կապակցությամբ Իրանում հզոր կառույց է աշխատում»,-հավելել է դոկտ. Կարեն Խանլարյանը:
Իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավորն ասել է. «Տարածաշրջանի ժողովուրդներին հումանիտար օժանդակություններ ցուցաբերելու ժամանակ Իրանը որևէ խտրականություն չի գործադրում մուսուլմանների և քրիստոնյաների միջև: Երբ Իրաքում ու Սիրիայում հայերն ու ասորիները ենթարկվում էին ԻԼԻՊ-ի ու Ջեբհաթ-ալ-Նուսրայի ահաբեկչական խմբավորումների հարձակումներին, Իրանը միակ երկիրն էր, որ նրանց հումանիտար օժանդակություններ ցուցաբերեց»:
Դանի Աննանը երկուշաբթի օրը իսլամական խորհրդարանում կրոնական փոքրամասմությունների հետ առանձին հանդիպումներում անդրադառնալով Իրանի ու Դանիայի միջև կառուցողական հարաբերություններին, հավելել է. «Բարձր մակարդակում քաղաքական երկխոսությունը, նաև երկու երկրի միջև առևտրական հարաբերությունների ընդլայնումը վկայում են Իրանի ու Դանիայի դրական հարաբերությունների մասին»: