Իրանի մարզական խումբը պարաասիական խաղերի 5-րդ օրը շահել է 32 մեդալ
https://parstoday.ir/hy/news/iran-i99269-Իրանի_մարզական_խումբը_պարաասիական_խաղերի_5_րդ_օրը_շահել_է_32_մեդալ
Իրանի մարզական խումբը Ինդոնեզիայում անցկացվող պարաասիական խաղերի 5-րդ օրվա ավարտին իր մեդալները համալրել է 13 ոսկե, 9 արծաթե և 10 բրոնզե մեդալներով:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 11, 2018 05:22 Asia/Tehran
  • Իրանի մարզական խումբը  պարաասիական խաղերի 5-րդ օրը շահել է 32 մեդալ

Իրանի մարզական խումբը Ինդոնեզիայում անցկացվող պարաասիական խաղերի 5-րդ օրվա ավարտին իր մեդալները համալրել է 13 ոսկե, 9 արծաթե և 10 բրոնզե մեդալներով:

Իրաննցի մարզիկները մինչ այժմ շահել են այս խաղերի 30 ոսկե, 23 արծաթե և 27 բրոնզե մեդալները և ընդհանուր հաշվով 80 մեդալներովշ խումբը զբաղեցնում է աղյուսակի 3-րդ հորիզոնականը:

2018 թվականի պարաասիական խաղերի 3-րդ շրջանը հոկտեմբերի 6-ից 13-ը անց է կացվում 18 մարզաճամբարում՝ 41 երկրների 2880 մարզիկների մասնակցությամբ: Խաղերի այս շրջանը հյուրընկալում է Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտան:

ԻԻՀ-ն 2018 թվականի պարաասիական խաղերի 3-րդ շրջանին մասնակցել է 209 մարզիկներով, որոնք հանդես են գալիս 13 մարզաճյուղերում: