Իրանի խորհրդարանական պարվիրակությունը կմասնակցի միջխորհրդարանական միության գագաթնաժողովին
Իրանի խորհրդարանակն պարվիրակության անդամները կմասնակցեն Ժնևում անցկացվելիք միջխորհրդարանական միության 139-րդ գագաթնաժողովին:
Ուրբաթ, ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, Միջխորհրդարանական միության 139-րդ գագաթնաժողովն անցկացվելու է հոկտեմբերի 14-ից 18-ը՝ Ժնևում, «Նորարարության ու տեխնոլոգիայի դարաշրջանում խաղաղության ևառաջադիմության մակարդակի բարձրացման հարցում խորհդրարանների առաջնորդությունը» կարգախոսով:
Իրանի խորհրդարանական պատվիրակության անդամներն ընդհանուր ժողովին ու միջխորհրդարանական խորհրդի նիստին մասնակցելուց բացի, ներկա են գտնվելու ՄԱԿ-ի միջազգային խաղաղության ու անվտանգության, կայուն զարգացման ու առևտրի, մարդկային իրավունքների ու ժողովրդավարության, մշտական հանձաժողովների նիստին, ինչպես նաև կանանց համաժողովին, երիտասարդական համաժողովին և Ասիա-Պասիֆիկ ու մասնագիտական պանելների համաժողվին:
Միջխորհրդարանական համաշխարհային միությունը հիմադրվել է 1889թ.՝ բանակցությունների ճանապարհով ժողովուրդների միջև խաղաղությանն ու համագործակցությանը նպաստելու նպատակով: Միության կենտրոնը գտվում է Շվեյցարիայի Ժնևում: Աշխարհի 154 երկրների պառլամենտները անդամակցում են այս միությանը: