Սաուդյան ռեժիմի իշխող մտածողությունը կառուցված է ահաբեկչության վրա
Միջազգային հարցերում իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ասել է. «Սաուդյան ռեժիմի իշխող մտածողությունը կառուցված է տարածաշրջանում ահաբեկչության տարածման վրա»:
Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, հինգշաբթի գիշեր Իրանի հեռուստատեսության երկրորդ կայանի լրատվական մասնավոր զրույցում, Թուրքիայում Արաբիայի հյուպատոսարանում սաուդցի քննադատ լրագրող Ջամալ Խաշեղջիի սպանության գործի կապակցությամբ ասացել է. «Խաշեղջին սկզբում հովանավորում էր սուդացի գահաժառանգի որոշ քաղաքականությունները, բայց հետագա ամիսների ընթացքում Եմենում Արաբիայի ռազմամոլական քաղաքականությունը, Սիոնիստական ռեժիմի հետ Արաբիայի հարաբերությունները և Թրամփի քաղաքականությունները քննադատելու պատճառով, արժանացավ Ռիադի իշխանավորների զայրույթին»:
«Խաշեղջիի սպանության գլխավոր հեղինակն Արաբիայի գահաժառանգն է և այս հիման վրա Ալե Սաուդի գերդաստանի գլխավոր մասը, որոնք իշխանությունից հեռացվել են, սակայն կապիտալ ու ԶԼՄ-ներ ունեն, Խաշեղջիի գործը ծառայեցնում են Բեն Սալմանի դիրքերը թուլացնելու և նրան իշխանությունից հեռացնելու համար»,-հավելել է Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը:
Միջազգային հարցերում Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականը նաև նշել է, որ Սիրիայի հարցը զգայուն կետի է հասել, քանի որ պարտություն կրած բոլոր ահաբեկիչները հաստատվել են Իդլիբի տարածքում: Նա ասել է. «Իդլիբի պահպանումն ամերիկացիների համար մեծ նշանակություն ունի և Սիրիայի քաղաքական համակարգի կործանման համար նրանց հույսի նշույլն է համարվում»: