Քիշ կղզում մեկնարկել է Միջին Արևելք-Եվրոպա միջազգային նիստը
https://parstoday.ir/hy/news/iran-i99608-Քիշ_կղզում_մեկնարկել_է_Միջին_Արևելք_Եվրոպա_միջազգային_նիստը
Հանուն կայուն ապագայի հետազոտական փորձերի փոխանակման բնագավառում համագործակցության ուղղվածությամբ Միջին Արևելք-Եվրոպա առաջին միջազգային նիստն ուրբաթ օրը մեկնարկել է Իրանի հարավում գտնվող Քիշ կղզում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 19, 2018 14:17 Asia/Tehran
  • Քիշ կղզում մեկնարկել է Միջին Արևելք-Եվրոպա միջազգային նիստը

Հանուն կայուն ապագայի հետազոտական փորձերի փոխանակման բնագավառում համագործակցության ուղղվածությամբ Միջին Արևելք-Եվրոպա առաջին միջազգային նիստն ուրբաթ օրը մեկնարկել է Իրանի հարավում գտնվող Քիշ կղզում:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, եռօրյա գիտական նիստին մասնակցում են Իրանի, Ավստրիայի, Գերմանիայի, Հունաստանի, Իտալիայի, Նիդերլանդների, Պորտուգալիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի և Միջին Արևելքի մի խումբ երկրների համալսարանների դասախոսներ և գիտա-հետազոտական ու համալսարանական հաստատությունների փորձագետներ:

Իրանի Բժշկագիտական համալսարանի միջազգային հարցերով տեղակալ Ռամին Քորդին այս միջոցառման կապակցությամբ ասել է. «Միջին Արևելք-Եվրոպա միջազգային նիստի գլխավոր  նպատակն է արդյունավետ կապեր հաստատել հետազոտական խմբերի միջև, հետազոտական ու ինովացիոն ոլորտներում համագործակցության ճանապա«հին առկա արգելքները հաղթահարելու համար լուծումներ գտնել և ամրապնդել հետազոտության ու ինովացիոն ոլորտներում համագործակցությունը»: