-
Բաղային՝ Գուտերեշին. Ինչո՞ւ եք խուսափում նշել երկու գլխավոր մեղավորներին՝ ԱՄՆ-ին և սիոնիստական ռեժիմին
Հուլիս 31, 2026 10:38Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային, անդրադառնալով միջազգային իրավունքի անտեսման վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարություններին, հայտարարել է․ «Ժամանակն է, որ Դուք կատարեք Ձեր ծանր պարտականությունը և օգնեք, որ ՄԱԿ-ը և դրա նորմատիվ համակարգը չարժանանան Ազգերի լիգայի (League of Nations) ճակատագրին»։
-
ԻՀՊԿ. Եթե ագրեսորին աջակցող երկրները չփոխեն իրենց վարքագիծը, կստանան կոշտ պատասխան
Հուլիս 30, 2026 10:19ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ եթե ագրեսորին աջակցող երկրները չփոխեն իրենց վարքագիծը, կստանան կոշտ պատասխան։
-
ԻՀՊԿ. Կորպուսի օգտահաշվի փակումը չի լռեցնի ճշմարտության ձայնը
Հուլիս 30, 2026 10:10Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ կառույցի հասարակայնության հետ կապերի օգտահաշվի փակումը վկայում է ճշգրիտ տվյալներից և տարածաշրջանի ազատասեր ժողովուրդների միջև համակարգումից իմպերիալիզմի ճակատի վախի մասին։
-
Բրիտանիայի դեմ Իրանի հակազդեցությունների նախագիծը ներկայացվել է խորհրդարանի նախագահությանը
Հուլիս 29, 2026 17:36«Բրիտանիայի կողմից Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպություն հայտարարելու դեմ ուղղված Իրանի փոխադարձ հակազդեցությունների նախագիծը» ներկայացվել է Իսլամական խորհրդարանի նախագահությանը: Այս նախագիծը արձագանք է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Բրիտանիայի ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ընդգրկելու հավանականությանը:
-
Իրանի հարավ-արևելքում ոչնչացվել է 4 ահաբեկչական խումբ. ձերբակալվել է 15 ահաբեկիչ
Հուլիս 29, 2026 17:01Իրանի Իսլամական Հանրապետության հետախուզության նախարարությունը հայտարարել է Իրանի հարավ-արևելքում չորս ահաբեկչական-թաքֆիրական խմբակի ոչնչացման և դրա 15 անդամների ձերբակալման մասին:
-
Իրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարձակումներն Իրաքի դեմ ազգային ինքնիշխանության բացահայտ խախտում են
Հուլիս 29, 2026 15:54Pars Today-ի հաղորդմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի կողմից Իրաքի մի շարք շրջանների նկատմամբ իրականացված հարձակումները՝ դրանք որակելով որպես Իրաքի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության բացահայտ խախտում, որը հակասում է միջազգային իրավունքին։
-
Իրանի բանակի գլխավոր շտաբի պետի տեղակալ․ Հորմուզի նեղուցը գտնվում է Իրանի ռազմածովային ուժերի լիակատար վերահսկողության տակ
Հուլիս 29, 2026 15:36ԻԻհ բանակի գլխավոր շտաբի պետի տեղակալ, ծովակալ Հաբիբոլլահ Սայարին հայտարարել է, որ Իրանի ռազմածովային ուժերը լիովին վերահսկում են տարածաշրջանի ռազմավարական ջրային տարածքները, և Հորմուզի նեղուցում ու իրենց պատասխանատվության գոտու ջրերում որևէ տեղաշարժ չի իրականացվում առանց Թեհրանի տեղեկացվածության և թույլտվության։
-
ԻՀՊԿ-ն հրթիռակոծել է Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազն
Հուլիս 29, 2026 10:52ԻՀՊԿ հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներով թիրախավորվել են Հորդանանում գտնվող ԱՄՆ ռազմաօդային բազան և ԱՄՆ բանակի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հրամանատարական կենտրոնը։
-
«Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբ․ Իրանի ակտիվների օգտագործումը կհանգեցնի Հորմուզի նեղուցով անցման սահմանափակումների
Հուլիս 29, 2026 09:36ԻԻՀ «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի խոսնակը, արձագանքելով Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, թե որոշ նավերի կրած վնասները պետք է փոխհատուցվեն Իրանի սառեցված ակտիվների հաշվին, նախազգուշացրել է, որ ցանկացած ընկերություն կամ պետություն, որը կօգտվի այդ ֆինանսական միջոցներից, կունենա Հորմուզի նեղուցով նավերի երթևեկության սահմանափակումներ։
-
ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատար. Իրանի հրթիռային հզորությունը հիմնված է ազգի աջակցության վրա
Հուլիս 28, 2026 18:04ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերի հրամանատարը իր ուղերձում ուղղված Քարաջ քաղաքի մի խումբ երեխաներին, ովքեր նամակներ և նկարներ էին ուղարկել՝ երկրի անվտանգության պաշտպաններին իրենց երախտագիտությունը հայտնելու համար, ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության հրթիռային հզորությունը այս ուժերի նահատակ հրամանատարների ժառանգությունն է և բխում է Իրանի ժողովրդի աջակցությունից ու հովանավորությունից։