-
Թալայի Նիք․ Իրանը չի նահանջի սպառնալիքի կամ ճնշման առջև
Հունիս 12, 2026 11:20Իրանի պաշտպանության նախարարության և զինված ուժերի աջակցման խոսնակ, գեներալ Թալայի Նիքը հայտարարել է, որ Իրանը չի նահանջի սպառնալիքի կամ ճնշման առջև։ Նրա խոսքով՝ վերջին երկու պատերազմների փորձը ցույց է տվել, որ Իրանի ժողովուրդն ու զինված ուժերը վճռական են ազգային անվտանգության, անկախության և տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում։
-
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ. ԱՄՆ նախագահը չունի այլընտրանք, քան ճառախոսությունը
Հունիս 12, 2026 10:41Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահը, անդրադառնալով 12-օրյա պատերազմում և պարտադրված երրորդ պատերազմում ԱՄՆ-ի պարտություններին, ասել է. «ԱՄՆ նախագահը չունի այլընտրանք, քան ճառախոսությունը»։
-
Հանճար լինել պետք չէ՝ հասկանալու համար, որ Իրանում պատերազմին առնչվող Թրամփի աղետը երբեք չի ավարտվել. սենատոր Շումեր
Հունիս 12, 2026 10:11Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերը կտրուկ քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որում նա հինգշաբթի կոչ է արել ԱՄՆ-ին իր վերահսկողության տակ վերցնել իրանական Խարգ կղզին, հայտնում է Fox News-ը։
-
Էներգետիկները Սպիտակ տանը նախազգուշացրել են նավթի պաշարների խիստ նվազման մասին՝ Իրանի հետ պատերազմի ֆոնին. CNN
Հունիս 12, 2026 09:39Էներգետիկ ընկերությունների ղեկավարները նախազգուշացրել են ԱՄՆ Սպիտակ տանը, որ նավթի հիմնական պաշարները, որոնք օգտագործվում են Իրանի հետ հակամարտության ֆոնին գների աճը զսպելու համար, արագորեն նվազում են և արդեն առաջիկա շաբաթներին կարող են հասնել կրիտիկական ցածր մակարդակի, հայտնում է CNN հեռուստաալիքը։
-
Թուրքական Yeni Şafak-ը գրում է․ Թուրքիան և Հայաստանը կարող են հասնել մինչև 1 մլրդ դոլարի առևտրաշրջանառության
Հունիս 11, 2026 18:43Թուրքական Yeni Şafak լրատվամիջոցը գրել է, որ Ալիջան (Մարգարա) և Աքյակա (Ախուրիկ) սահմանային անցակետերի բացման դեպքում Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է արագանալ, իսկ երկկողմ առևտրաշրջանառությունը հասնել մինչև 1 միլիարդ ԱՄՆ դոլարի։
-
Ընդդիմությունը իսկապես բարդ վիճակում է և ցանկացած որոշման դեպքում միևնույն է վճարելու է բավականին բարձր քաղաքական գին. Արփինե Հովհաննիսյան
Հունիս 11, 2026 18:26Ընդդիմությունը իսկապես բարդ վիճակում է և ցանկացած որոշման դեպքում միևնույն է վճարելու է բավականին բարձր քաղաքական գին: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:
-
Իրանի դեմ Ամերիկայի պատերազմի պատճառով նավթը թանկացել է աշխարհի շուրջ 150 երկրում․ Al Jazeera
Հունիս 11, 2026 18:10Պատերազմական գործողությունների մեկնարկն ու Հորմուզի նեղուցի շրջափակումն արդեն իսկ հանգեցրել են վառելիքի համաշխարհային թանկացումների։
-
Վաղը դիմելու ենք ԿԸՀ, որպեսզի հանձնաժողովը չեղարկի ընտրության արդյունքները և «ՔՊ»-ի արդյունքները վերանայի. Նարեկ Կարապետյան
Հունիս 11, 2026 17:53Վաղը դիմելու ենք ԿԸՀ, որպեսզի հանձնաժողովը չեղարկի ընտրության արդյունքները և «ՔՊ»-ի արդյունքները վերանայի: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը:
-
Արաղչին Կայա Կալլասի հետ հեռախոսազրույցում. ԱՄՆ գործողությունները չեզոքացրել են հրադադարի ռեժիմը
Հունիս 11, 2026 17:40Իրանի արտգործնախարարը Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարի հետ զրույցում ԱՄՆ-ին համարել է պատերազմների բռնկման պատասխանատու։
-
Ճապոնիայում Իրանի դեսպան. Ամերիկան և Իսրայելը պատանդ են վերցրել համաշխարհային տնտեսությունը
Հունիս 11, 2026 17:27Pars Today - Ճապոնիայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը, քննադատելով ամերիկա-սիոնիստական տանդեմի պատերազմ հրահրող քաղաքականությունը և Իրանի դեմ պարտադրված պատերազմի կործանարար հետևանքները, ընդգծել է. Ամերիկան և Իսրայելը պատանդ են վերցրել համաշխարհային տնտեսությունը՝ հարձակվելով Իրանի վրա։