-
Փեզեշքիան. Մենք երբեք չենք նահանջի Իրանի ժողովրդի իրավունքներից
Հուլիս 21, 2026 16:45Իրանի նախագահը շեշտեց, որ Իսլամական Հանրապետությունը Միացյալ Նահանգների հետ բանակցություններում գործել է արժանապատվության, նպատակահարմարության և իմաստության սկզբունքներից ելնելով, և ասաց, որ երկրի դիվանագիտական ապարատը երբեք չի նահանջի Իրանի ժողովրդի իրավունքներից:
-
Իրանի մարդու իրավունքների շտաբ. Քաղաքացիական բնակչության սպանությունը կյանքի իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է
Հուլիս 21, 2026 16:10Իրանի Իսլամական Հանրապետության մարդու իրավունքների շտաբը հայտարարություն է տարածել, որով խստորեն դատապարտում է Խուզեստան, Բուշեհր, Հորմոզգան և Սիստան ու Բելուջիստան նահանգների վրա ԱՄՆ-ի վերջին ռազմական հարձակումները, որոնք հանգեցրել են խաղաղ բնակիչների մահվան և վիրավորման:
-
Ռադարների և ՀՕՊ համակարգերի սև գիշերը՝ Իրանի ԻՀՊԿ-ի և բանակի գործողությունները տարածաշրջանում
Հուլիս 21, 2026 11:40Pars Today – Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարություն է տարածել, ըստ որի՝ ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերը «Նասր-2» գործողության 24-րդ ալիքի ընթացքում ամբողջությամբ ոչնչացրել և շարքից հանել են Բահրեյնի Ալ-Մուհարրաղ շրջանում տեղակայված ամերիկյան ռադարը։ Հայտարարության համաձայն՝ Բահրեյնի Ալ-Ռիֆաա շրջանում գտնվող ԱՄՆ-ի Patriot հակաօդային պաշտպանության համակարգը նույնպես ենթարկվել է միաժամանակյա հրթիռային և անօդաչու հարվածի և ոչնչացվել։
-
Իրանի խորհրդարանի նախագահը՝ ամերիկացի պաշտոնյաներին․ Մեր խելքը մի՛ գնահատեք ձեր IQ-ով
Հուլիս 21, 2026 11:10Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, անդրադառնալով տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ակտիվությանը, X-ում իր վերջին գրառման մեջ նշել է. «Ամերիկացիներն անընդհատ նոր ռազմական տեխնիկա են բերում տարածաշրջան և միաժամանակ հայտարարում, թե ձգտում են դադարեցնել պատերազմը։ Նրանք կարծում են, թե մեր խելքը կարելի է չափել իրենց սահմանափակ IQ-ով»։
-
Ռազմական աղբյուր․ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հուլիս 21, 2026 09:59«Ֆարս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ռազմական աղբյուրը, անդրադառնալով Հորմուզի նեղուցով երթևեկության իրավիճակին, հայտարարել է, որ նեղուցը շարունակում է փակ մնալ, և որևէ նավի չի թույլատրվում անցնել այս ջրային ուղով։
-
Յահյա Սարի․ Սաուդյան Արաբիայի դեմ ծովային շրջափակումը մտել է գործնական փուլ
Հուլիս 21, 2026 09:40Pars Today- Եմենի զինված ուժերը, ի պատասխան Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի շարունակվող շրջափակման, «շրջափակում՝ շրջափակման դիմաց» սկզբունքի հիման վրա արգելել են սաուդցիների համար ծովային երթևեկությունը և ընդգծել, որ այս արգելքը այսուհետ մտել է գործնական փուլ։
-
Հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի ծանր հարվածները ԱՄՆ բանակին՝ երեք ուղղությամբ
Հուլիս 21, 2026 09:22Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի մարտիկները «Նասր 2» գործողության 23-րդ ալիքի ընթացքում երեք փուլով միաժամանակյա հարձակում են իրականացրել և ծանր հարվածներ հասցրել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ուժերին։ Այդ մասին հաղորդել է Pars Today-ը հղում անելով Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությանը։
-
Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքական ժառանգությունը, ամենայն հավանականությամբ, կորոշի Իրանը. FT
Հուլիս 20, 2026 19:34Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքական ժառանգությունը, ամենայն հավանականությամբ, կորոշվի Իրանի գործոնով: Իրավիճակն այս պահին մտահոգիչ է թվում. պատերազմը վերսկսվել է, սակայն Ամերիկան հաղթանակի իրատեսական ծրագիր չունի, գրում է Financial Times պարբերականը:
-
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել
Հուլիս 20, 2026 18:09Պաղեստինյան Իսլամական դիմադրության շարժումը (ՀԱՄԱՍ) հուլիսի 20-ին հայտնել է, որ Խալիլ ալ-Հայյան ընտրվել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար։
-
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարության ուղերձը՝ ի պատասխան Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի ռազմավարական ուղերձի
Հուլիս 20, 2026 17:49Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարությունը, ի պատասխան գերագույն գլխավոր հրամանատար, մեծարգո այաթոլլահ Իմամ Սեյյեդ Մոջթաբա Խամենեիի ռազմավարական ուղերձի, մի հաղորդագրությամբ ընդգծել է Իրանի արժանապատվությունը, անկախությունն ու անվտանգությունը պահպանելու լիակատար հանձնառությունը։