-
Երևան-Բաքու միակողմանի առևտուր․ Ռուստասնից Հայաստանի կախվածությունը պահպանվում է
Հուլիս 19, 2026 15:55Հայաստանի պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի հետ առևտրային հարաբերությունները շարունակում են մնալ անհավասարակշիռ։
-
Իրավանի. ԱՄՆ-ի հարձակումները Իրանի վրա ՄԱԿ-ի կանոնադրության ակնհայտ խախտում են և ռազմական հանցագործության օրինակ
Հուլիս 19, 2026 11:50Իրանի վրա ԱՄՆ-ի վերջին հարձակումներից և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումից ու մի շարք իրանցի քաղաքացիների նահատակությունից հետո, ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան և մշտական ներկայացուցիչը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի հերթական նախագահին՝ այդ գործողությունները անվանելով միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության ակնհայտ խախտում:
-
Միրշայմեր. Իրանի գործունեությունը գերազանցեց սպասումները և, ի վերջո, նա կհաղթի
Հուլիս 19, 2026 11:48Չիկագոյի համալսարանի միջազգային հարաբերությունների ականավոր տեսաբան, պրոֆեսոր Ջոն Միրշայմերը, անդրադառնալով լարվածության և Իրանի դեմ ԱՄՆ-ի հարձակումների նոր փուլին, պնդել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը առավելություն կունենա այս դիմակայությունում։ Նա ասել է, որ Իրանի գործունեությունը այս հակամարտություններում հակասում էր շատ դիտորդների կանխատեսումներին, և վերջնական արդյունքը կլինի Իրանի օգտին։
-
Իրանի Չալդրան շրջանի Սուրբ Թադեի վանքում կայացել է ուխտագնացության 72-րդ արարողությունը
Հուլիս 19, 2026 11:11Սուրբ Թադեոսի՝ Հիսուս Քրիստոսի առաքյալներից մեկի նահատակության տարելիցին, Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Չալդրանի Սուրբ Թադեի վանական համալիրում անցկացվել է 72-րդ ուխտագնացությունը և մատուցվել է Պատարագ՝ Իրանից և աշխարհի տարբեր երկրներից ժամանած հարյուրավոր հայերի մասնակցությամբ։
-
Գեներալ Աբդոլլահի․ Իրանի զինված ուժերը թշնամու ցանկացած ագրեսիայի կպատասխանեն վճռական և կործանարար հարվածով
Հուլիս 19, 2026 10:54«Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար, ավիացիայի գեներալ Ալի Աբդոլլահին հրապարակել է ուղերձ, որում ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի պատրաստակամությունը՝ դիմակայելու ցանկացած սպառնալիքի և ագրեսիվ գործողության, և նախազգուշացրել, որ Իրանի դեմ ցանկացած ոտնձգություն, ճնշում և թշնամական գործողություն կարժանանա վճռական և կործանարար պատասխանի։
-
Փեզեշքյան․ Հեղափոխության առաջնորդի իմաստուն ուղերձը ազգային շահերի պաշտպանության կարևորագույն հենարանն է
Հուլիս 19, 2026 10:47Իրանի նախագահը հայտարարել է, որ իսլամական հեղափոխության առաջնորդի իմաստուն և միասնություն կերտող ուղերձը ազգային շահերի պաշտպանության և իսլամական Իրանի արժանապատվության ապահովման կարևորագույն հենարանն ու կապիտալն է։
-
Իրանի բանակի անօդաչու թռչող սարքերը հարվածել են Քուվեյթում գտնվող ԱՄՆ-ի երկու կարևոր ռազմաբազաների
Հուլիս 19, 2026 10:31ԻԻՀ բանակի հասարակայնության հետ կապերի գրասենյակը հայտարել է, որ բանակի հարվածային անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Քուվեյթում գտնվող ԱՄՆ-ի երկու կարևոր ռազմաբազաների։
-
Հեղափոխության առաջնորդ. Փոխըմբռնման հուշագրի խախտումը կրկին ապացուցում է ԱՄՆ նախագահի ստորագրության անարժեքությունն ու անվավերությունը
Հուլիս 19, 2026 10:07Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հայտարարե; է. «Իրանի նահատակ առաջնորդի հրաժեշտի հերոսական արարողության հետ միաժամանակ Մեծ Սատանայի կողմից Իրանի և ԱՄՆ նախագահների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շարունակական խախտումները ևս մեկ անգամ բոլորին ապացուցեցին, թե որքան անարժեք և անվավեր է ԱՄՆ նախագահի ստորագրությունը, իսկ բռնապետությունը, ամբողջական գերիշխանության ձգտումն ու վայրագությունը ամերիկյան վարքագծի և մտածելակերպի անբաժանելի բաղադրիչներն են»։
-
ԻՀՊԿ-ը նախազգուշացրել է ԱՄՆ-ի զորքեր ընդունած երկրներին․ Պատրաստ եղեք համարժեք պատասխան ստանալու
Հուլիս 18, 2026 18:03Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարություն է տարածել՝ նախազգուշացնելով այն երկրներին, որոնք հյուրընկալում են ԱՄՆ-ի ռազմական ուժերին, որ եթե իրենց տարածքն օգտագործվի Իրանի դեմ հարձակումներ իրականացնելու համար, ապա պետք է պատրաստ լինեն համարժեք պատասխան ստանալու։
-
Իրանի վրա ԱՄՆ-ի վերջին հարձակումների հետևանքով զոհվել է 50 մարդ և վիրավորվել ավելի քան 500 մարդ
Հուլիս 18, 2026 17:59Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության կենտրոնի ղեկավարը հայտնել է հունիսի 27-ից հուլիսի 18-ը ընկած ժամանակահատվածում երկրի վրա ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով 50 հայրենակիցների նահատակության և ավելի քան 500 մարդու վիրավորման մասին ։