-
Իրանը և Չինաստանը սկսել են բանակցություններ Արևելք-Արևմուտք երկաթուղային կապի վերաբերյալ
Նոյեմբեր 18, 2025 06:24Pars Today - Չինաստան-Եվրոպա երկաթուղային կապի երկրորդ միջազգային հանդիպման շրջանակներում, Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղը երկուշաբթի օրը հայտարարեց Սարախս-Չեշմե Սորայա էլեկտրական գծի ստեղծման նախնական բանակցությունների մեկնարկի մասին։
-
Ինչո՞ւ են Համասը և պաղեստինյան դիմադրության խմբերը դեմ ԱՄՆ-ի առաջարկած բանաձևին
Նոյեմբեր 17, 2025 14:21Համասը և պաղեստինյան դիմադրության խմբերը դեմ են ԱՄՆ-ի կողմից Անվտանգության խորհրդում առաջարկված բանաձևին, քանի որ այն համարում են Գազայի վրա միջազգային վերահսկողություն սահմանելու և պաղեստինցիների սեփական գործերը վարելու իրավունքը սահմանափակելու փորձ։ Նրանք կարծում են, որ ԱՄՆ-ն միշտ կողմ է եղել սիոնիստական ռեժիմին, և որ նրա ծրագրերը նախատեսված են ոչ թե պաղեստինցիների իրավունքները պաշտպանելու, այլ օկուպացիան ամրապնդելու համար։
-
Կովկասյան խաղաղությունը Վաշինգտոնի նոր գործի՞քը տարածաշրջանային դերակատարներին զսպելու համար
Նոյեմբեր 17, 2025 14:18Չնայած Վաշինգտոնը փորձում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագիրը ներկայացնել որպես ԱՄՆ կառավարության դիվանագիտական նվաճում, Հարավային Կովկասում իրականությունը ներկայացնում է բոլորովին այլ պատկեր։
-
Իրանի բարձրաստիճան դիվանագետ. Արևմուտքը պատրաստ չէ բանակցությունների / Ձգանի մեխանիզմի բացասական հետևանքները վերահսկվում են
Նոյեմբեր 17, 2025 14:15Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին նշել է, որ արևմտյան երկրները դեռևս «պատրաստ չեն իրական բանակցություններ սկսելու», ընդգծելով, որ Իրանը միշտ հետևել է երկխոսության և կառուցողական ներգրավվածության մոտեցմանը և չի լքել բանակցությունների սեղանը։ Այս մասին նա ասել է ԱԳՆ Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնում անցկացվող «Միջազգային իրավունքը ագրեսիայի, ոտնձգության և պաշտպանություն ներքո» համաժողովի շրջանակներում։
-
Զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանի բանկերից մեկի մասնաճյուղում
Նոյեմբեր 17, 2025 13:23Երևանի Շինարարների 25 հասցեում գործող բանկի մասնաճյուղ տղամարդն այսօր մտել է պարանոցին մի ցուցանակ. եթե փողերս չտաք, 20 վայրկյանում կտրաքացնեմ» գրությամբ, ապա հափշտակել է 1 մլն դրամ գումար և դիմել փախուստի։
-
Գեներալ-մայոր Հասանզադե. Իրանի հրթիռային հզորությունը անվերահսկելի է
Նոյեմբեր 17, 2025 13:17Pars Today – Մեծ Թեհրանի ԻՀՊԿ հրամանատար գեներալ-մայոր Հասան Հասանզադեն երկուշաբթի օրը հայտարարեց, որ «12-օրյա սրբազան պաշտպանության» (Իրանի դեմ Իսրայելի պարտադրված պատերազմի) ժամանակ թշնամիները կարծում էին, որ կարող են ոչնչացնել Իրանի հրթիռները, բայց «Իրանի Իսլամական Հանրապետության հրթիռային հզորությունը անվերահսկելի է և չի տեղավորվում թշնամիների հաշվարկներում»։
-
Ի՞նչ ազդեցություն ունի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև միջուկային մրցակցության սրումը «New START» պայմանագրի ապագայի վրա
Նոյեմբեր 17, 2025 13:09Pars Today – ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև միջուկային լարվածությունը սրվել է «New START» պայմանագրի ժամկետի լրանալուն զուգընթաց՝ անորոշություն առաջացնելով աշխարհում միջուկային զենքի վերահսկման վերջին գործող պայմանագրի ճակատագրի շուրջ։ Պայմանագիրը, որը սահմանափակում է երկու երկրների միջև ռազմավարական մարտագլխիկների քանակը, լրանում է 2026 թվականի փետրվարի 4-ին, և այն երկարաձգելու որևէ նշան չկա։
-
Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները մտքեր են փոխանակել ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի նիստից առաջ
Նոյեմբեր 17, 2025 13:04Ռուսաստանի ԱԳՆ հայտարարել է, որ Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Սեյեդ Աբաս Արաղչին և Սերգեյ Լավրովը երկուշաբթի օրը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային և երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, իմչպես նաև Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը։
-
Իրանը դատապարտում է սիոնիստական ռեժիմի հանցագործությունները օկուպացված Պաղեստինում
Նոյեմբեր 17, 2025 13:00Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը, դատապարտելով սիոնիստական ռեժիմի շարունակական հանցագործությունները Գազայում և Արևմտյան ափին, ընդգծել է, որ այսօր Պաղեստինում տեղի ունեցողը Պաղեստինի ժողովրդի դեմ սիոնիստական գաղութային ոչնչացման քաղաքականության շարունակությունն է։
-
Շիրազում մեկնարկել է իրանագետների միջազգային համաժողովը՝ Հայաստանի մասնակցությամբ
Նոյեմբեր 17, 2025 12:51Այսօր՝ երկուշաբթի, Իրանի հարավում գտնվող Շիրազի համալսարանի «Ֆաջր» դահլիճում մեկնարկել է իրանագետների միջազգային համաժողովը, որին մասնակցել են ավելի քան 50 հետազոտողներ 21 երկրներից, այդ թվում՝ Հայաստանից։