Արաբալկան երկրների լիգա Սիրիայի վերադարձը վկայում է տարածաշրջանում ամերիկյան ազդեցության անկման մասին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i198984-Արաբալկան_երկրների_լիգա_Սիրիայի_վերադարձը_վկայում_է_տարածաշրջանում_ամերիկյան_ազդեցության_անկման_մասին
«Ռայ ալ-Յում» թերթի խմբագիր Աբդուլբարի Աթվանն անդրադառնալով Արաբական երկրների լիգա Սիրիայի վերադարձին, նշել է, որ դա մեծ պարտություն է Միացյալ Նահանգների համար և վկայում է տարածաշրջանում Վաշինգտոնի ազդեցության անկման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 08, 2023 03:32 Asia/Tehran
  • Արաբալկան երկրների լիգա Սիրիայի վերադարձը վկայում է տարածաշրջանում ամերիկյան ազդեցության անկման մասին

«Ռայ ալ-Յում» թերթի խմբագիր Աբդուլբարի Աթվանն անդրադառնալով Արաբական երկրների լիգա Սիրիայի վերադարձին, նշել է, որ դա մեծ պարտություն է Միացյալ Նահանգների համար և վկայում է տարածաշրջանում Վաշինգտոնի ազդեցության անկման մասին:

Արաբական լիգայի անդամ երկրները կիրակի օրը համաձայնություն են հայտնել Սիրիայի վերադարձի առաջարկին:   
Նշելով, որ սա Սիրիայի ժողովրդի և իշխանությունների հաղթանակն է, Աթվանն իր հոդվածում գրել է. «Սա մեծ պարտություն է ԱՄՆ-ի համար, որը կտրականապես դեմ է Սիրիայի վերադարձին Արաբական երկրների լիգա և իր որոշ դաշնակիցներին հրահրել է ամեն կերպ կանխել դա: Սակայն արաբական ոչ մի երկիր ընդառաջ չի գնացել ԱՄՆ-ի պահանջին, ինչը վկայում է  տարածաշրջանում Վաշինգտոնի ազդեցության անկման մասին։
Նա հավելել է. «Իսրայելի օկուպանտ ռեժիմն այս հարցում ամենամեծ պարտվողն է, քանի որ արդյունքում կդադարեն կրոնի տարբեր ուղղությունների ներկայացուցիչների միջև հակամարտոթյունները, ուշադրությունը կկենտրոնանա Պաղեստինի վրա, իսկ ռեժիմի հետ հարաբերւթյունների կարգավորման համաձայնագրերը կչեղարկվեն»: