Թել Ավիվին զարմացրել է Իսրայելի մասին ՀԱՄԱՍ-ի ստույգ տեղեկությունները
Բրիտանական Guardian թերթը գրել է.- Իսրայելի բանակը եկել է այն եզրակացության, որ ՀԱՄԱՍ խմբավորումը ճշգրիտ ծրագրեր մշակելով և օկուպացված Պաղեստինում լրտեսներից օգնություն ստանալով, մի քանի տարի շարունակ ծրագիր է մշակել Ալ-Աղսա փոթորիկ գործողությունն իրականացնելու համար։
Guardian-ը գրել է,- Իսրայելի բանակը Գազայում ՀԱՄԱՍ-ի մարտիկներից ձեռք բերված փաստաթղթերը, գրառումներն ու հերախոսազրույցները ուսումնասիրելուց հետո, հանգել է նման եզրակացության։Ձեռք բերված փաստաթղթերի թվում է եղել Իսրայելի բանակի բազաներից մեկի վերաբերյալ մանրամասնորեն նշված պլանը։
Իսրայելի հետախուզական ծառայության աղբյուրը Guardian-ին հայտնել է, որ այս ստույգ ու մանրամասնությամբ մշակված պլանը չէր կարող կազմվել առանց ներքին լրտեսների օգնության։
Ձեռք բերված փաստաթղթերի թվում էին Իսրայելի զենքի պահեստների վերաբերյալ մանրամասն տեղեկությունները և զինամթերքի գտնվելու վայրի համար նախատեսված մի քանի գրգույկ-ուղեցույց: Իսրայելը համոզված է, որ ՀԱՄԱՍ-ը վերջին պահին է իր մարտիկներին տեղեկացրել այս ծրագրի մասին։։