Մարտ 29, 2024 10:38 Asia/Tehran
  • Ալ-Շաֆա հիվանդանոցում գնդակահարվել է 200 պաղեստինցի

Պաղեստինի ինքնավարության լրատվական գրասենյակը հայտարարել է, որ սիսնիստ զինվորներն Ալ-Շաֆա հիվանդանոցում սպանել են ավելի քան 200 պաղեստինցի փախստականների և հինգ բժշկի ու այլ աշխատակիցների։

Հաղորդվում է, որ հարձակման ժամանակ սիոնիստները գերի են վերցրել մոտ հազար հոգու։

Անցած երկուշաբթի օրվանից, Իսրայելի բանակը շրջափակել է Ալ-Շաֆա հիվանդանոցը, հայտարարելով, թե այնտեղ պատսպարվել են պաղեստինցի մարտիկներ։

Հաղորդման համաձայն՝ հիվանդանոցի բժշկական անձնակազմը և փախստականները կա՛մ  պետք է մնան ռմբակոծությունների տակ, կա՛մ փորձեն լքել տարածքը, սակայն այդ դեպքում  կենթարկվեն հարցաքննության, խոշտանգումների կամ մահապատժի:

Գրասենյակը հյատարարել է, որ Գազայի  պատերազմում ԱՄՆ-ն Սիոնիստական ռեժիմի «իրական գործընկերն է» և այդ գործողությունների համար պատասխանատվությունը կրում է միջազգային հանրությունը։

 

Պիտակ