Վարսեն Աղաբեկյանը նշականվել է Պաղեստինի Արտաքին գործերի և արտագաղթի հարցերով պետնախարար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i215926-Վարսեն_Աղաբեկյանը_նշականվել_է_Պաղեստինի_Արտաքին_գործերի_և_արտագաղթի_հարցերով_պետնախարար
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հաստատել է նոր կառավարության կազմը՝ Մուհամմեդ Մուստաֆայի գլխավորությամբ, հայտնում է WAFA պաղեստինյան գործակալությունը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 29, 2024 12:04 Asia/Tehran
  • Վարսեն Աղաբեկյանը նշականվել է Պաղեստինի Արտաքին գործերի և արտագաղթի հարցերով պետնախարար

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հաստատել է նոր կառավարության կազմը՝ Մուհամմեդ Մուստաֆայի գլխավորությամբ, հայտնում է WAFA պաղեստինյան գործակալությունը։

Նոր կառավարության կազմում հայազգի ներկայացուցիչ կա. Վարսեն Աղաբեկյանը նշականվել է Արտաքին գործերի և արտագաղթի հարցերով պետնախարար:

Իսկ Մուհամմեդ Մուստաֆան, վարչապետի պաշտոնի հետ մեկտեղ, նոր կաբինետում կզբաղեցնի Պաղեստինի արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնը։

Նոր կառավարությունը նախագահի առջև երդվելու է հաջորդ կիրակի՝ 2024 թվականի մարտի 31-ին։