Ապրիլ 18, 2024 08:43 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմը ֆոսֆորային ռումբ է կիրառել Լիբանանի սահմանամերձ շրջանների դեմ

Այսօր առավոտյան ԶԼՄ-ները հաղորդել են, որ Սիոնիստական ռեժիմն արգելված ֆոսֆորային ռումբերով ռմբակոծել է Լիբանանի Ալ Խայամ քաղաքսի շրջակա տարածքները։

«Մեհր» գործակալությունը, հղում անելով լիօբանանյան աղբյուրներին, հյաղորդում է Լիբանանի սահմանամերձ քաղաքների վրա Սիոնիստական ռեժիմի հրետանային և օդային հարձակման մասին: 
Հարձակման մասին վաղ առավոտյան հայտնել են նաև Լիբանանի «Նադա Ալ-Վաթան» կայքը և «Ալ Մայադին» գործակալությունը։ 
Հնարավոր ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
Ժամեր առաջ «Հեզբոլլահն» Ալ-Մութլա բազայի մոտ կառավարվող հրթիռներով թիրախավորել է Սիոնիստական ռեժիմի զինվորներին, որոնք հետ էին քաշում անցած գիշերվա հարձակման ժամանակ խոցված զրահամեքենան։ Հարձակման հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։