Ապրիլ 21, 2024 10:57 Asia/Tehran
  • Օկուպացված տարածքների 55 բնակավայրերում կանցկացվեն  Նեթանյահուի կաբինետի դեմ զանգվածային ցույցեր

«Իսրայել Հայոմ» թերթը գրում է, որ կիրակի երեկոյան օկուպացված տարածքների 55 բնակավայրերում կանցկացվեն Նեթանյահուի կաբինետի դեմ զանգվածային ցույցեր։

Ըստ այս հաղորդման՝ ցույցրեի կազմակերպիչները հայտարարել են, որ ցանկանում են որոշել «արտահերթ ընտրությունների» ժամկետը։ 
Վերջերս Թել Ավիվում կայացած բողոքի ցույցի ժամանակ ոստիկանությունը բռնություն էր գործադրել ցուցարարների նկատմամբ։ 

Բողոքի ցույցերը վերսկեվել են այն բանից հետո, երբ հայտարարվել է, որ հայտնաբերվել է  իսրայելցի գերիներից մեկի դին։ 
Գազայի պատերազմը շարունակվում է արդեն վեց ամիս, սակայն ռեժիմը չի կարողացել ազատ արձակել 130 իսրայելցի գերիներին։