-
Թուրքիան ավարտել է Սիրիայի հետ սահմանին պատի կառուցումը, հերթն Իրանի հետ սահմանինն է
Հունիս 15, 2017 15:25Թուրքիան ավարտել է Սիրիայի հետ սահմանին 700 կմ երկարությամբ պատի կառուցումը:
-
Թուրքիայի պառլամենտի Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավորները լքել են խորհրդարանի նիստը
Հունիս 15, 2017 13:39Այն բանից հետո երբ թուրքիայի ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Անիս Բեբեբօղլուի համար ազատազրկման դատավճիռ արձակվեց, այդ կուսակցության պատգամավորները լքել են խորհրդարանի դռնբաց նիստը:
-
Թուրքիայում ձերբակալվել է 189 փաստաբան
Հունիս 14, 2017 13:11Ֆաթհուլլահ Գյուլենի մասին հետաքննությունների շրջանակում, Թուրքիայի ոստիկանությունը 189 փաստաբանների ձերբակալման հրամանագիր է ստորագրել:
-
Թուրքիան քննադատել է Սիրիայի քրդական խմբերին զինելու ԱՄՆ-ի քայլը
Հունիս 11, 2017 13:39Թուրքիայի նախագահի խոսնակն ասել է.«Սիրիայի քրդական խմբերին սպառազինելու ԱՄՆ-ի քայլը սխալ էր»:
-
Ստամբուլի հայերը 5 հազար մուսուլմանի Ռամադանի ընթրիք են հյուրասիրել
Հունիս 11, 2017 05:20Ստամբուլի հայկական «Սուրբ Փրկիչ» հիվանդանոցի հիմնադրամը մուսուլմանական Ռամադանի առթիվ Զեյթինբուռնուի շրջանում 5 հազար քաղաքացու Ռամադանի ընթրիք է հյուրասիրել։
-
Թուրքիայում կալանավորվել է «Amnesty International»-ի թուրքական ներկայացուցչության ղեկավարը
Հունիս 10, 2017 14:00«Amnesty International» միջազգային իրավապաշտպան ընկերության Թուրքիայի ներկայացուցչության համահիմնադիր և ղեկավար Թաներ Քըլըչի վերաբերյալ կալանավորման որոշում է կայացվել: Թուրքական «Karınca» թերթի կայքի համաձայն՝ փաստաբան Քըլըչը ձերբակալվել է հունիսի 6-ին՝ Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի առթիվ ընթացող հետաքննության շրջանակներում:
-
Թուրքիան կարևորել է Իրաքի տարածքային ամբողջականության պահպանումը
Հունիս 09, 2017 14:54Թուրքիայի վարչապետը քննադատել է Իրաքի Քուրդստանի շրջանի անկախության հարցով հավանական հանրաքվեի անցկացումը, նշելով.«Թուրքիան հարգում է Իրաքի տարածքային ամբողջականությունը»:
-
Գերմանիայի նախարարների խորհուրդը հավանություն է տվել Թուրքիայի «Ինջիրլիք»-ից գերմանացի զինվորականների դուրսբերմանը
Հունիս 08, 2017 16:14Գերմանիայի նախարարների խորհուրդը հավանություն է տվել Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազայից գերմանացի զինվորականների դուրսբերմանը և նրանց Հորդանանի Ազրաղ ավիաբազայում տեղակայմանը: Ավելի ուշ որոշումը պետք է հաստատվի նաև երկրի խորհրդարանի կողմից:
-
Թուրքիայի խորհրդարանում արտահերթ կարգով կքննարկվի Կատար զորախումբ ուղարկելու հարցը
Հունիս 08, 2017 09:54Թուրքիայի կառավարության առաջարկով մեջլիսի լիագումար նիստում արտահերթ կարգով քննարկման կդրվի Կատարի տարածքում թուրքական զինված ուժերի ստորաբաժանումներ տեղակայելու մասին ավելի վաղ կնքված համաձայնագիրը:
-
Էրդողանն անարդյունավետ է անվանել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը
Հունիս 07, 2017 10:53ԵԱՀԿ Մինսկի խումբն այդպես էլ չկարողացավ լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, հայտարարել է երեքշաբթի Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտությունը: