Էրդողանը հայտարարել է Սիրիայում նոր ռազմական գործողության անցկացման հնարավորության մասի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i65802-Էրդողանը_հայտարարել_է_Սիրիայում_նոր_ռազմական_գործողության_անցկացման_հնարավորության_մասի
Թուրքիան կարող է ևս մի լայնամասշտաբ ռազմական գործողություն անցկացնել Սիրիայի հյուսիսում, ինչպես նաև իր ազդեցության գոտում ներառել Մանբիջ և Ռաքքա քաղաքները՝ այնտեղ քրդական պետության ձևավորում թույլ չտալու համար։ Այս մասին Известия-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 28, 2017 07:45 Asia/Tehran
  • Էրդողանը հայտարարել է Սիրիայում նոր ռազմական գործողության անցկացման հնարավորության մասի

Թուրքիան կարող է ևս մի լայնամասշտաբ ռազմական գործողություն անցկացնել Սիրիայի հյուսիսում, ինչպես նաև իր ազդեցության գոտում ներառել Մանբիջ և Ռաքքա քաղաքները՝ այնտեղ քրդական պետության ձևավորում թույլ չտալու համար։ Այս մասին Известия-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Այժմ Սիրիայում բացասական գործընթացներ են տեղի ունենում, և եթե դրանք հանգեցնեն մեր սահմաններին վտանգի առաջացման, մենք կպատասխանենք այնպես, ինչպես «Եփրատի վահան» գործողության ժամանակ», - ասել է Էրդողանը։

Էրդողանը նաև ափսոսանք է հայտնել որ Անկարայի ռազմավարական գործընկերը՝ ԱՄՆ-ը, համագործակցում է քրդական ահաբեկչական կազմակերպությունների՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության և վերջինիս ռազմական թևի՝ Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների հետ:

Հիշեցնենք, ԱՄՆ-ը զենք է մատակարարում սիրիացի քրդերին՝ ԻՊ դեմ պայքարելու համար:

armedia.am/