Թուրքիան թույլ չի տա Սիրիայի հյուսիսում որևէ պետություն ստեղծվի. Էրդողան
Հունիս 25, 2017 11:24 Asia/Tehran
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Շանլըուրֆայի Ջեյլանփնար շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե շարունակեն պայքարը Թուրքիայի մասնատմանը ձգտող ուժերի դեմ և քրդական ուժերին թույլ չեն տա պետություն ստեղծել Թուրքիայից դեպի արևելք՝ Սիրիայի հյուսիսում:
Դիմելով անկախության ձգտող քրդական ուժերին՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է.
«Իմացեք, ովքեր էլ լինեն ձեր կողքին, ովքեր էլ լինեն ձեր թիկունքին, միևնույն է, թուրքական պետությունը իր զինուժով և բոլոր այլ հնարավորություններով թույլ չի տա, որ Սիրիայի հյուսիսում որևէ պետություն ստեղծվի: Մենք այս մասին բազմիցս հայտարարել ենք, թե՛ Միացյալ Նահանգներում, թե՛ այլուր»:
nyut.am/
Պիտակ