Կիպրոսից թուրքական ուժերի դուրս բերման մասին լուրը հերքվեց
https://parstoday.ir/hy/news/world-i66004-Կիպրոսից_թուրքական_ուժերի_դուրս_բերման_մասին_լուրը_հերքվեց
Թուրքիայի ԱԳ նախարարության խոսնակը հերքեց Կիպրոսից թրքական ուժերի դուրս բերման հավանականության մասին տարածված լուրերը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 30, 2017 17:03 Asia/Tehran
  •  Կիպրոսից թուրքական ուժերի դուրս բերման մասին լուրը հերքվեց

Թուրքիայի ԱԳ նախարարության խոսնակը հերքեց Կիպրոսից թրքական ուժերի դուրս բերման հավանականության մասին տարածված լուրերը:

Թուրքիայի ԱԳ նախարարության խոսնակ Հոսեյն Մուֆթիօղլուն ուրբաթ օրն անհիմն է համարել տարածված  լուրը, թե Շվեյցարիայում կայացած բանակցության ժամանակ այդ երկրի ներկայացուցիչը 4 փուլանոց նախագծի շրջանակում Թուրքիայի ռազմական ուժերը Կիպրոսի հյուսիսից դուրս բերելու մասին առաջարկ է ներկայացրել Կիպրոսին:

Շուրջ 30 հազար թուրքական ռազմական ուժեր այս պահին տեղակայված են Կիպրոսի հյուսիսում:

Կիպրոսի հարցի կարգավորման համար ՄԱԿ-ի կողմից Շվեյցարիայի Ժնև քաղաքում նախաձեռնված բանակցություններն ուրբաթ վաղ առավոտյան ավարտվեցին:

Միջերկրական ծովում գտնվող Կիպրոսի կղզին 1974 թվականին Անկարայի ու Աթենքի միջև ծագած տարաձայնությունից և երկու երկրի միջև ռազմական բախումից հետո մասնատվեց հյուսիսային՝ թրքաբնակ և հարավային՝ հունաբնակ բաժինների: