Թուրքիան որոշել է պատ կառուցել նաև Հայաստանի հետ սահմանին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i65816-Թուրքիան_որոշել_է_պատ_կառուցել_նաև_Հայաստանի_հետ_սահմանին
Թուրքիան թուրք-սիրիական սահմանին պատ կառուցելուց հետո որոշել է նմանատիպ պատ կառուցել նաև Հայաստանի և Իրանի հետ սահմանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 28, 2017 09:04 Asia/Tehran
  • Թուրքիան որոշել է պատ կառուցել նաև Հայաստանի հետ սահմանին

Թուրքիան թուրք-սիրիական սահմանին պատ կառուցելուց հետո որոշել է նմանատիպ պատ կառուցել նաև Հայաստանի և Իրանի հետ սահմանին:

Այս մասին, ինչպես  հաղորդում է  «Արմենպրես»-ը,  հայտնում են  թուրքական ԶԼՄ- ները:   Թուրքական  իշխանությունները  որոշել են հայ- թուրքական սահմանի Արդահան, Կարս և Իգդիր քաղաքների շրջանում կառուցել պատ, որը կահավորված է լինելու նաև  նորագույն սահմանային անվտանգության համակարգերով, ինչը շուրջօրյա հսկողություն է ապահովելու սահմանային  հատվածում:

Սահմանային անվտանգության համակարգերով կահավորված է լինելու նաև թուրք-իրանական սահմանին  կառուցվելիք պատը:

Հայ-թուրքական, թուրք-իրանական սահմանային հատվածներում անվտանգության պատի կառուցման վերաբերյալ  խոսակցությունները տարբեր առիթներով շրջանառության մեջ են դեռևս տարեսկզբից:

Թուրքական կողմի պնդմամբ սահմաններին պատերը կառուցվում են ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում:

Փետրվարին «Արմենպրես»-ը հայտնել էր, թուրք-սիրիական սահմանին Թուրքիայի կողմից բետոնե պատի կառուցման  մասին:

Armenpress.am