Գերմանիան հարմար չի համարում Էրդողանի հանդիպումը Համբուրգի թուրքերի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i65926-Գերմանիան_հարմար_չի_համարում_Էրդողանի_հանդիպումը_Համբուրգի_թուրքերի_հետ
Գեմանիայի Արտգործնախարարը մերժել է Համբուրգում նախատեսված, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հրապարակային ելույթը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 29, 2017 12:34 Asia/Tehran
  • Գերմանիան հարմար չի համարում Էրդողանի հանդիպումը Համբուրգի թուրքերի հետ

Գեմանիայի Արտգործնախարարը մերժել է Համբուրգում նախատեսված, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հրապարակային ելույթը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը հաղորդել է, որ Գերմանիայի կառավարությունը հարմար չի գտնում հուլիսի 7-8-ին Համբուրգում նախանշված G20-ի գագաթնաժողովի շրջանակներից դուրս Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հրապարակային ելույթները: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը:

Գաբրիելը նշել է, որ Անկարան պաշտոնապես դիմել է Բեռլինին՝ խնդրելով նախագահ Էրդողանին թույլ տալ ելույթ ունենալ Գերմանիայի թուրքերի առջեւ

Գերմանիայի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Մարթին Շուլցը ևս քննադատելով Ռեջեբ Թայիբ Էրդողանի կեցվածքն այդ երկրի կառավարության ընդդիմադիրների հանդեպ, նշել է.-«Թուրքիայի նախագահն իրավունք չունի ելույթ ունենալ Գերմանիայում»:

Թուրքիայի նախագահը կմասնակցի հուլիսի 7-8-ին Համբուրգում կայանալիք G20-ի գագաթնաժողովին: