-
Թրամփին համոզելու Եվոպայի դիվանագիտական քայլը պարտվեց
Մայիս 10, 2018 08:04Հակազդելով ՀԳՀԾ-ից դուրս գալու ԱՄՆ-ի քայլին, Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը հայտարարել է.«Թրամփի այս քայլը ցույց տվեց, որ Եվրոպայի կողմից Վաշինգտոնին համոզելու քայլը գործնական քայլ չէր:
-
Իրանի ԱԳ նախարարություն.«ԱՄՆ-ն զղջալու է»
Մայիս 10, 2018 07:15Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«ԱՄՆ-ն զղջալու է ՀԳՀԾ-ից դուրս գալու քայլի համար»:
-
ՀԳՀԾ-ն պահպանելու համար Եվրոպան սահմանափակ ժամանակ ունի. Ռոհանի
Մայիս 10, 2018 02:45ԻԻՀ նախագահը ՀԳՀԾ-ից հրաժարվելու ԱՄՆ նախագահի քայլը ցինիզմ է բնութագրել: Նա ասել է. «ՀԳՀԾ-ն պահպանելու համար Եվրոպան սահմանափակ ժամանակ ունի և պետք է հնարավորինս շուտ հստակեցնի ու հայտարարի ՀԳՀԾ-ի շրջանակում իր ստանձնած պարտավորությունների կապակցությամբ իր պարզ ու կտրուկ դիրքորոշումը»:
-
Բրիտանիայի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարներ. Իրանը պետք է շահի ՀԳՀԾ-ի գործադրումից
Մայիս 10, 2018 02:43Բրիտանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Բորիս Ջոնսոնն ու Ժան-Իվ Լը Դերիանն իրենց իրանցի պաշտոնակից Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ առանձին հեռախոսազրույցներում ընդգծելով ՀԳՀԾ-ի գործադրման անհրաժեշտությունը, նշել են, որ Իրանը պիտի օգտվի այս համաձայնության շահերից:
-
Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարը խիստ քննադատել է Թրամփի քայլը
Մայիս 10, 2018 02:41Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարը ցավ հայտնելով միջուկային համաձայնությունից (ՀԳՀԾ) ԱՄՆ-ի հրաժարվելու կապակցությամբ, ասել է. «Որևէ դեպքում ընդունելի չի կարող լինել, որ Վաշինգտոնը ցանկանա աշխարհի տնտեսական ժանդարմի դերը կատարել»:
-
Իրանի դեմ նախկին բոլոր պատժամիջոցները վերականգնվելու են. Սպիտակ տան խոսնակ
Մայիս 10, 2018 02:37Սպիտակ տան խոսնակ Սառա Հուքաբի Սանդերզը չորեքշաբթի օրը տեղեկացրեց Իրանի դեմ նախկին բոլոր պատժամիջոցների վերականգնման մասին:
-
Ամանո.«Իրանը հավատարիմ է եղել իր միջուկային հանձնառություններին»
Մայիս 09, 2018 15:12Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրենը վերահաստատել է ,որ Իրանը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շրջանակում կատարել է իր միջուկային պարտավորությունները: Այս մասին տեղեկացնում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
-
Թերեզա Մեյ.«ՀԳՀԾ-ն պետք է պահպանվի»
Մայիս 09, 2018 14:42Կարևորելով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը, Բրիտանիայի վարչապետն ընդգծել է.«Բրիտանիան համոզված է ,որ պետք է պահպանել միջուկային համաձայնագիրը»: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
-
ԵՄ-ը հակադարձել է ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն
Մայիս 09, 2018 14:04Ցավ հայտնելով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից դուրս գալու ԱՄՆ-ի որոշման կապակցությամբ, Եվրամիությունը հայտարարել է , որ հանձնառու է մնալու համաձայնության ամբողջական ու ազդեցիկ գործադրումը շարունակելուն:
-
ՌԴ ԱԳ նախարարը կարևորել է ՀԳՀԾ-ի նկատմամբ հավատարմությունը
Մայիս 09, 2018 13:17Սպուտնիկ լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի օրն արձագանքել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից դուրս գալու Վաշինգտոնի որոշմանը, վերահաստատելով Մոսկվայի հավատարմությունն Իրանի միջուկային համաձայնության նկատմամբ: