Բրիտանիայի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարներ. Իրանը պետք է շահի ՀԳՀԾ-ի գործադրումից
Բրիտանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Բորիս Ջոնսոնն ու Ժան-Իվ Լը Դերիանն իրենց իրանցի պաշտոնակից Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ առանձին հեռախոսազրույցներում ընդգծելով ՀԳՀԾ-ի գործադրման անհրաժեշտությունը, նշել են, որ Իրանը պիտի օգտվի այս համաձայնության շահերից:
ԻՌՆԱ-ի չորեքշաբթի գիշեր կատարած հաղորդման համաձայն, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն այս հեռախոսազրույցների ժամանակ ընդգծել է, որ ՀԳՀԾ-ի մյուս կողմերը երաշխիքներ պիտի ներկայացնեն առ այն որ Իրանը կկարողանա օգուտ ստանալ միջուկային համաձայնությունից:
Հեռախոսազրույցների ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև փորձագիտական, նաև նախարարների մակարդակում սեղմ հանդիպումներ անցկացնելու շուրջ :
Թրամփը երեքշաբթի գիշեր հայտարարեց Իրանի և 5+1 խմբի միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալու և Թեհրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մասին: Սիոնիստական ռեժիմը, Արաբիան, Էմիրություններն ու Բահրեյնը պաշտպանեցին Թրամփի այդ որոշումը:
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին հակառակելով Թրամփի քայլին ընդգծեց, որ միջուկային համաձայնության շրջանակներում շարունակվելու է Իրանի հետ ԵՄ-ի համագործակցությունը: Բրիտանիան, Գերմանիան ու Ֆրանսիան նույնպես հայտարարելն են, որ հավատարիմ են մնալու ՀԳՀԾ-ին:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հակազդելով Թրամփի քայլին, հայտարարեց, որ Թեհրանը կշարունակի համաձայնության մեջ մնացած հինգ երկրների հետ համագործակցությունը և եթե Թեհրանը չօգտվի ՀԳՀԾ-ի շահերից, համապատասխան որոշում կընդունի:
ՀԳՀԾ-ից հրաժարվելու Թրամփի որոշման հետ հակառակել են նաև Ռուսաստանն ու Չինաստանը: