-
Ճապոնիան բողոքել է Հյուսիսային Կորեայի հրթիռների փորձարկման դեմ
Ապրիլ 16, 2017 14:38Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է, որ չնայած Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի փորձարկումը անհաջող է անցել , սակայն այն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի խախտում է համարվում: Ճապոնիայի կառավարությունը դիվանագիտական աղբյուրներով համապատասխան բողոք է հայտնել Փխենյանին այդ կապակցությամբ:
-
Ճապոնիան նախատեսում է Հարավային Կորեայից 57 հազար քաղաքացի տարհանել
Ապրիլ 15, 2017 13:05Ճապոնիայի Ազգային անվտանգության խորհուրդը միջոցներ է քննարկել, որոնք անհրաժեշտ են ԿԺԴՀ-ի հետ հարաբերությունների վատթարացման պարագայում Հարավային Կորեայից 57 հազար քաղաքացիների տարհանումն իրականացնելու համար: Այս մասին գրում է «Интерфакс»-ը՝ հղում տալով «The Telegraph»-ին:
-
Ճապոնիան հետախուզական արբանյակ է տիեզերք ուղարկել
Մարտ 17, 2017 06:04Ճապոնական օդատիեզերական գործակալությունը (JAXA) տիեզերք է ուղարկել Radar-5 հետախուզական արբանյակը, հաղորդում է РБК-ն՝ հղում կատարելով NHK հեռուստաալիքին:
-
Հյուսիսային Կորեան չորս նոր հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով
Մարտ 06, 2017 07:54Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան չորս բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով:
-
Ճապոնիան պաշտոնական բողոք է հղել Ռուսաստանին
Փետրվար 14, 2017 13:08Կուրիլյան շղթայի անմարդաբնակ 5 կղզիների անվանումների փոփոխության պատճառով Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին,-հղում անելով Kyodo գործակալությանը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
-
Հյուսիսկորեական հրթիռի արձակումը Ճապոնիայում համարում են պրովոկացիա երկրի և տարածաշրջանի դեմ
Փետրվար 12, 2017 08:49Հյուսիսկորեական հրթիռի արձակումը Ճապոնիայի և ԱՄՆ-ի ղեկավարների միջև գագաթնաժողովից անմիջապես հետո Տոկիոն դիտարկում է որպես «պրովոկացիոն գործողություններ՝ ուղղված երկրի և տարածաշրջանի դեմ»: Այս մասին հայտնում է «Կիոդո» գործակալությունը՝ վկայակոչելով Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգիի հայտարարությունը:
-
Ճապոնիայում ամենափոքր տանող հրթիռի արձակումն անհաջողությամբ է ավարտվել
Հունվար 15, 2017 10:07Ճապոնիայի տիեզերական գործակալությունը (JAXA) արձակել է աշխարհում ամենափոքր SS-520 տանող հրթիռը, սակայն տեխնիկական պատճառներով թռիչքն ընդհատվել է:
-
Տոկիոն բնակչության տարհանման զորավարժություններ կանցկացնի Հյուսիսային Կորեայից հրթիռային սպառնալիքի դեպքում
Հունվար 04, 2017 14:43Ճապոնիան ծրագրել է այս տարվա մարտին անցկացնել Հյուսիսային Կորեայի հրթիռային հարվածի դեպքում բնակչության տարհանման առաջին մասշտաբային զորավարժությունները: Այս մասին հայտնում է Nikkei-ը:
-
Ճապոնիայում հրդեհի տակ է հայտնվել ավելի քան 140 շինություն
Դեկտեմբեր 22, 2016 16:13Ճապոնիայի Իտոիգավա քաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել, որի տակ է հայտնվել 140 շենք, հաղորդում է The Guardian-ը։
-
Զարիֆ.«Համատեղ ակտի ծրագրի գործադրումը բխում է ԱՄՆ-ի շահերից»
Դեկտեմբեր 08, 2016 12:31ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆն ասել է.-«Իրանը միշտ փորձել է միջազգային հանրության օգնությամբ գործադրել Համատեղ ակտի ծրագիրը»: