Տոկիոն բնակչության տարհանման զորավարժություններ կանցկացնի Հյուսիսային Կորեայից հրթիռային սպառնալիքի դեպքում
https://parstoday.ir/hy/news/world-i49654-Տոկիոն_բնակչության_տարհանման_զորավարժություններ_կանցկացնի_Հյուսիսային_Կորեայից_հրթիռային_սպառնալիքի_դեպքում
Ճապոնիան ծրագրել է այս տարվա մարտին անցկացնել Հյուսիսային Կորեայի հրթիռային հարվածի դեպքում բնակչության տարհանման առաջին մասշտաբային զորավարժությունները: Այս մասին հայտնում է Nikkei-ը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 04, 2017 18:13 Asia/Tehran
  • Տոկիոն բնակչության տարհանման զորավարժություններ կանցկացնի Հյուսիսային Կորեայից հրթիռային սպառնալիքի դեպքում

Ճապոնիան ծրագրել է այս տարվա մարտին անցկացնել Հյուսիսային Կորեայի հրթիռային հարվածի դեպքում բնակչության տարհանման առաջին մասշտաբային զորավարժությունները: Այս մասին հայտնում է Nikkei-ը:

Իշխանությունները հունվարին կորոշեն, թե զորավարժություններին որ քաղաքները կմասնակցեն: Տեղեկացման համար կօգտագործվի J-Alert համակարգը, որը երկրի բնակիչներին կհաղորդի, թե առաջիկա 10-15 րոպեներին ինչ է պետք անել. սա այն ժամանակահատվածն է, որի ընթացքում հնարավոր է բալիստիկ հրթիռը կղզուն հասնի:

Նշվում է, թե ավելի հավանական է, որ բնակիչներին կոչ անեն ապաստան փնտրել գետնի տակ: Զորավարժություններին կմասնակցեն նաեւ իշխանությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ վարչապետի աշխատակազմը:

News.am