Օգոստոս 31, 2016 13:12
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի կրտսեր դուստրը՝ Լոլա Քարիմովա-Տիլյաեւան, հայրենակիցներին շնորհավորել Է սեպտեմբերի 1-ին նշվող Անկախության օրվա կապակցությամբ եւ նրանց շնորհակալություն հայտնել զորակցության համար, որը, նրա խոսքով, օգնում Է իր հորը՝ հաղթահարելու հիվանդությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, ասված Է այն գրառման մեջ, որը նա զետեղել Է Facebook եւ Instagram սոցիալական ցանցերի իր Էջերում: