Շավքաթ Միրզիյոեւը ստանձնեց Ուզբեկստանի նախագահի պաշտոնը
https://parstoday.ir/hy/news/world-i46708-Շավքաթ_Միրզիյոեւը_ստանձնեց_Ուզբեկստանի_նախագահի_պաշտոնը
Ուզբեկստանի Հանրապետության խորհրդարանի (Օլիյ Մաժլիսի) վերին (Սենատի) եւ ստորին (Օրենսդիր) պալատների համատեղ նիստի ընթացքում կայացել Է Ուզբեկստանի ընտրված նախագահ Շավքաթ Միրզիյոեւի պաշտոնակալության արարողությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 14, 2016 13:56 Asia/Tehran
  • Շավքաթ Միրզիյոեւը ստանձնեց Ուզբեկստանի նախագահի պաշտոնը

Ուզբեկստանի Հանրապետության խորհրդարանի (Օլիյ Մաժլիսի) վերին (Սենատի) եւ ստորին (Օրենսդիր) պալատների համատեղ նիստի ընթացքում կայացել Է Ուզբեկստանի ընտրված նախագահ Շավքաթ Միրզիյոեւի պաշտոնակալության արարողությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միրզիյոեւը, ձեռքը դնելով Սահմանադրության եւ Ղուրանի վրա՝  երդում Է տվել «հավատարմորեն ծառայել Ուզբեկստանի ժողովրդին, խստորեն հետեւել հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին »:

Երկրի Սահմանադրության 92-րդ հոդվածի համաձայն՝ «նախագահը պաշտոնն ստանձնած Է համարվում Օլիյ Մաժլիսի նիստում երդում տալու պահից»: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Միրզա Ուլուգբեկ Աբդուսալոմովը Միզիյոեւին Է հանձնել Ուզբեկստանի նախագահի վկայականը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am