Իրանի նախագահի հանդիպումը Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահների հետ
(last modified Sun, 10 Sep 2017 13:19:11 GMT )
Սեպտեմբեր 10, 2017 17:49 Asia/Tehran
  • Իրանի նախագահի հանդիպումը Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահների հետ

Գիտության ու տեխնոլոգիայի ոլորտում իսլամական երկրների վեհաժողովի շրջանակում, ԻԻՀ նախագահը հանդիպում և զրույց է ունեցել Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահների հետ:

Կիրակի օրը, Նուրսոլթան Նազարբաևի հետ հանդիպման ժամանակ, նշելով որ Ղազախստանը կարևոր պետություն է տարածաշրջանում և Իսլամական համագործակցության կազմակերպությունում, Հասան Ռոհանին հավաստիացրել է, որ անցած 25 տարիների ընթացքում աճ են արձանագրել Թեհրան-Աստանա հարաբերությունները և Իրանը հովանավորում է երկկողմ համագործակցությունների ընդլայնումը:

Կարևորելով Ռոհանիի ներկայությունն այդ վեհաժողովում, Նուրսոլթան Նազարբաևն ասել է.«Չնայած շրջափակումներին, Իրանը մեծ առաջադիմություն է արձանագրել և իր երկիրը առավել քան երբևէ պատրաստ է Իրանի հետ ընդլայնել համագործակցությունները»:

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյաևի հետ հանդիպման ժամանակ, արձագանքելով հատկապես առևտրատնտեսական ոլորտներում Թեհրան-Տաշկենտ հարաբերությունների ընդլայնումը, ԻԻՀ նախագահը հավաստիացրել է, որ ոչ մի արգելք չկա Իրան-Ուզբեկստան հարաբերությունների ընդլայնման ճանապարհին:

Անդրադառնալով Իրաքում և Սիրիայում ահաբեկիչների կրած պարտությանը, Ռոհանին ասել է.«Ծայրահեղականությունն ու ահաբեկչությունը սպառնում է ողջ տարածաշրջանին և Իրանը պատրաստ է այդ երևույթի դեմ պայքարի ուղղությամբ համագործակցել Միջին Ասիայի երկրների հետ»:

Հանդիպման ժամանակ Ուզբեկստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել հետաքրքրող ոլորտներում առավել քան երբևէ ընդլայնել Թեհրանի հետ հարաբերությունները: