Ուզբեկստանում թուրքական զրահամեքենաներ կարտադրվեն
(last modified Sun, 29 Oct 2017 08:38:43 GMT )
Հոկտեմբեր 29, 2017 12:08 Asia/Tehran
  • Ուզբեկստանում թուրքական զրահամեքենաներ կարտադրվեն

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության «Nurol Makina» ընկերության և ուզբեկական «UzAuto» ընկերության միջև Ուզբեկստանում թուրքական զրահամեքենաներ արտադրելու վերաբերյալ համաձայնագիր է կնքվել:

Ինչպես փոխանցում է թուրքական Anadolu գործակալությունը՝ պամանագիրը կնքվել է Ուզբեկստանի նախագահ Շեֆքաթ Միրզիյոևի Թուրքիա կատարած այցի ընթացքում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ համաձայնագիրը նախատեսում է 1000 հատ թուրքական «Ejder Yalçın» զրահամեքենայի արտադրություն:

Կնքված փաստաթուղթը հնարավորություն է տալիս Ուզբեկստանում արտադրված մեքենաները վերավաճառել նաև 3-րդ երկրներին:

Մեքենան տեղավորում է 11 մարդ և  կարող է շարժվել  ժամում առավելագույնը 120 կիլոմետր արագությամբ: 

armedia.am