Ուզբեկստանի նախագահական ընտրություններում հաղթել է Շավքաթ Միրզիյաևը
(last modified Tue, 06 Dec 2016 09:20:06 GMT )
Դեկտեմբեր 06, 2016 12:50 Asia/Tehran
  • Ուզբեկստանի նախագահական ընտրություններում հաղթել է Շավքաթ Միրզիյաևը

Շավքաթ Միրզիայևը հաղթել է դեկտեմբերի 4-ին կայացած Ուզբեկստանի նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 88.61 տոկոսը։

Դեկտեմբերի 5-ին, Ուզբեկստանի ընտրական հանձնաժողովը հայտարարելով նախագահական ընտրությունների չորս թեկնածուների հավաքած քվեները, ընտրություններում հաղթող է ճանաչել Շավքաթ Միրզիայևին: Ուզբեկստանի նախկին նախագահ՝ Իսլամ Քերիմովի մահից հետո, Շավքաթ Միրզիայևը ժամանակավորապես ստանձնել էր նախագահի պաշտոնը:

Նրա մրցակիցները՝ Հաթամ Ջան Քեթմանովը, Նարիման Օմարովը և Սարվար Աթմուրադովը հավաքել են ձայների շուրջ երեք տոկոսը:

Նախագահական ընտրություններին մասնակցել էին պայմանները լրացնող անձանց ավելի քան 78 տոկոսը:

Քաղաքական շրջանակաների ուշադրությունը գրավել է այն հանգամանքը, որ նախկին նախագահ՝ Իսլամ Քերիմովը վստահել է Միրզիայևին Ուզբեկստանի անկախության սկզբից մինչև իր մահը:

Այդպիսով երկու ենթադրություն է առաջանում: Արդյոք Միրզիյաևը արտաքին քաղաքականության ոլորտում Իսլամ Քերիմովի ուղով է ընթանալու, թե նոր ուղեգիծ է որդեգրելու Ուզբեկստանի ներքին ու արտաքին քաղաքականության ոլորտներում:

Միգուցե Ուզբեկստանի հասարակության կողմից այս երկակի ընկալումն է եղել պատճառներից մեկը, որ Շավքաթ Միրզիայևը ընտրություններում հավաքել է ձայների ավելի քան 88 տոկոսը:

Այլ խոսքով, անցած սեպտեմբերից մինչ այսօր Միրզիյաևին հաջողվել է հասարակության արևմտամետ խավին նույնպես գրավել է իր կողմը և միաժամանակ շահել Ռուսաստանի կողմնակիցների համակրանքը: 

Ընտրություններում Միրզիյաևի օգտին են քվեարկել  քաղաքատնտեսական անկախության սկզբունքի կողմնակիցները, նրանք, ովքեր կողմ են տարածաշրջանային խնդիրների կարգավորմանը, ինչպես նաև հասարակության այն խավը, որը հույս ունի, որ Ուզբեկստանում բարելավվելու է տնտեսական վիճակն ու մեծանալու են քաղաքացիական ազատությունները:

Միրզիյաևի հաղթանակը ուշագրավ է եղել նաև Ռուսաստանի, Տաջիկստանի և անգամ Ղազախստանի համար: Այնպես որ այդ երեք երկրների առաջնորդները շնորհավորական ուղերձ հղելով, կարևորել են անցած սեպտեմբերին նախագահի ժամանակավոր պաշտոնն ստանձնելուց հետո որդեգրած Տաշկենդի արտաքին նոր քաղաքականության շարունակվելը:

Ռուսաստանի հետ համագործակցությունն ու ասոցացումը, Տաջիկստանի հետ պատմական խնդիրների կարգավորումը և Ղազախստանի հետ տարածաշրջանային մրցակցությունների մի կողմ թողնելը որպես ժամանակավոր նախագահ՝ Միրզիյաևի պատգամն է եղել հարևան երկրներին: Ուզբեկստանի նախագահական ընտրություններում Միրզիյաևի հաթանակն ընդառաջվել է տարածաշրջանի հանրապետությունների ղեկավարների կողմից  և Մոսկվայի, Դուշանբեի ու Աստանայի ղեկավարները հույսով են, որ նորընտիր նախագահը շարունակելու է իր որդեգրած դիրքորոշումը Ռուսաստանի, Տաջիկստանի ու Ղազախստանի նկատմամբ:

Այս զարգացումները վկայում են, որ ներքին, տարածաշրջանային ու միջազգային ոլորտներում քաղաքական նոր ժամանակաշրջան է սպասվում Ուզբեկստանին: