Էրաղչի. «Օտարերկրյա զինուժի հեռացումը լինելու է Աֆղանստանում խաղաղության սկիզբը»
(last modified Wed, 28 Mar 2018 08:10:57 GMT )
Մարտ 28, 2018 12:40 Asia/Tehran
  • Էրաղչի. «Օտարերկրյա զինուժի հեռացումը լինելու է Աֆղանստանում խաղաղության սկիզբը»

«Աֆղանստանից օտարերկրյա զինուժի հեռացումն օգնելու է այդ երկրում խաղաղության հաստատմանը». ասել է քաղաքական հարցերով ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալը:

Սեյյեդ Աբբաս Էրաղչիի գլխավորած պատվիրակությունն Ուզբեկստանի մայրաքաղաք է մեկնել՝ մասնակցելու Աֆղանստանի խաղաղությանը նվիրված համաժողովին: Երեքշաբթի օրը համաժողովի ընթացքում ունեցած ելույթում ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալն Աֆղանստանում պատերազմն ու անապահովությունը համարել է օտարերկրյա բանակայինների ներկայության հետևանքը:

Նշելով, որ Աֆղանստանի հարցը կարգավորելու ռազմական փորձն արդեն ձախողվել է, Սեյյեդ Աբբաս Էրաղչին ողջունել է խաղաղության բանակցությունների գործընթացին մասնակցելու համար Աֆղանստանի նախագահի կողմից զինված ընդդիմադիրներին ուղղած հրավերը:

Սեյյեդ Աբբաս Էրաղչին նաև հայտնել է ԻԻՀ պատրաստակամությունը օգնել Աֆղանստանի կառավարությանը երկրում խաղաղություն հաստատելու գործում:

Տաշկենդի համաժողովը կրում է «Խաղաղությունն Աֆղանստանում՝ տարածաշրջանային համագործակցությունն ու կապերը» խորագիրը: Համաժողովը կայացել է մարտի 27-ին ՝ Ուզբեկստանի և Աֆղանստանի նախագահների, ինչպես նաև 25 երկրների և տարածաշրջանային ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: