Ուզբեկստանի Կըզըլկում անապատում ձյուն է տեղացել
Ուզբեկստանի ամենաշոգ վայրերրց մեկում՝ Կըզըլկում անապատում, առատ ձյուն է տեղացել: Այս մասին հաղորդել է Ուզբեկստանի բնապահպանության պետական կոմիտեն:
«Այս օրերին զրոյից ցածր ջերմաստիճան է գրանցվել հանրապետության բազմաթիվ շրջաններում: Եվ եթե դրանց մեծ մասում տեղումները նորմալ երեւույթ են, ապա երկրի ամենաշոգ հատվածներից մեկում՝ Կիզըլկում անապատում, առատ ձյունը հազվագյուտ է»,- հաղորդել է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, 300 հազար քառակուսի կիլոմետր տարածք զբաղեցնող Կըզըլկում անապատը փռված է Ուզբեկստանի, Ղազախստանի եւ Թուրքմենստանի տարածքներում:
Այս շաբաթ Ուզբեկստանում ձմռան ընթացքում առաջին անգամ ցուրտ է եղել եւ ձյուն է տեղացել: Օդերեւութաբանների կանխատեսմամբ, մինչեւ շաբաթվա վերջ երկրի տարածքում գիշերը -5-ից -8 աստիճան ցուրտ կլինի: